17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Ինչպես են մարդիկ ողջ-ողջ այրվում «ԳԱԶԵԼ»-ի մեջ. ողբերգական ավտովթարից նոր տեսանյութ է տարածվել

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով զոհերի թիվը […]

Հեղափոխական արժեքներից հեռացում: Իշխանական պատգամավորը քննադատում է «պադավատիզմը»՝ ծառայողական մեքենաների ավելացումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Հրաժարվում եմ հասկանալ որևէ տրմաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում: «Պադավատիզմի» մշակույթը հետզհետե չեզոքացնելու, եղածները կրճատելու փոխարեն նորանոր պաշտոնատար անձանց այդ արտոնությամբ հարկատուների հաշվին օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից […]

Թող հանրությունը իմանա որ նախարարներն են Հայաստանում այլասերում քարոզում /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի հյուրը՝ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ- նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, ներկայացնում է Ստամբուլյան կոնվենցիայի ռիսկերը: Անանուն նամակներ՝ ուղղված չորս նախարարներին, ովքե՞ր են Հայաստանում այլասերությույուն տարածում: Մարինա Խաչատրյանը անուններ է հրապարակում: 

Վարչապետը խոստանում է բարձրացնել կենսաթոշակները

Հուլիսի 1-ից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել են: Նաև մենք գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը : Որոշում է կայացվել, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակներում լուծել 1988 թվականի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց […]

Զոդի կամրջի ողբերգական վթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է: Նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ: Այս մասին հայտնեցին ԲԿ վերակենդանացման բաժանմունքից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` […]

6 ամսում բանակում արձանագրվել է մահվան 23 դեպք․ ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին կիսամյակում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ:ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին կիսամյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 23 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր […]

Եթե նոր տատանումներ չլինեն, մոտ մեկ ժամվա ընթացքում ողջ երկրում էլեկտրամատակարարումը կվերականգնվի. փոխնախարար

Սա ամենախոշոր վթարն է 2013 թվականից հետո. երկու խոշոր կայան անջատվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած խափանումներին: Նրա խոսքով, այս պահին Լոռու եւ Տավուշի մարզերի մի մասը անջատել են Հայաստանի էներգոհամակարգից, միացված է վրացական էներգոհամակարգին: «Վրաստանից մոտ […]

Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր արտադրողներ

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետեւանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:  «Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր արտադրողներ: Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն […]

Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր՝ հուլիսի 10-ին, գրառում է կատարել, որ երկրում այս պահին կա էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսցի կարեւորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները եւ այլն»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված