23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

6 ամսում բանակում արձանագրվել է մահվան 23 դեպք․ ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին կիսամյակում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ:ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին կիսամյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 23 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 31 դեպք։

Դրանցից 11-ը ավտովթարի հետեւանքով են, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի։

2019 թ. 1-ին կիսամյակում, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում ավելի քան կրկնակի անգամ նվազել են առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը եւ ինքնասպանություն որակված դեպքերը:  Միևնույն ժամանակ 5-ով ավելացել են ավտովթարի հետևանքով մահացության դեպքերը:

Հատկանշական է, որ 2018 թ․-ի սեպտեմբեր ամսից հետո՝ մինչ 2019 թ․-ի մայիս ամիսը ներառյալ, ՀՀ/ԱՀ զինված ուժերում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքեր չէին արձանագրվել։ Եվ միայն 2019 թ․ հունիսին 9 ամսվա ընթացքում առաջին անգամ արձանագրվեց հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 2 զինծառայողի մահվան դեպք։ 2018 թ․-ի 1-ին կիսամյակի նույն տվյալի հետ համեմատելիս նկատում ենք, որ այս տարի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը նվազել են ավելի քան կրկնակի անգամ։ Սպանության դեպքերի թիվը մնացել է նույնը:

Մահացության 23 դեպքերից 15-ը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 7-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1 դեպքում տարածքը չի նշվում։

23 դեպքից 13-ի մասին առկա է պաշտոնական հաղորդագրություն, 4 դեպքի մասին պաշտոնական հաստատում է եղել միայն ԶԼՄ-ներով հրապարակելուց հետո, 6 դեպքի մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել։

Պաշտոնական կառույցները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ գլխավոր դատախազություննշ ու ՀՀ քննչական կոմիտեն դեպքերից 11-ն են համարում զինծառայության հետ կապված։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, եւ գտնում է, որ անկախ  այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է  դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ:

Մահացության 23 դեպքերից 17-ի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ