22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Խոշորագույն վթար հանրապետությունով մեկ: Հնարավոր են հոսանքի անջատումներ. Տիգրան Ավինյան

Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում, այս մասին Facebook-յան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», – գրել է փոխվարչապետը։

Կոռուպցիան նույնությամբ շարունակվում է: Միլիոնավոր դոլարների ստվերային շրջանառություն. բացահայտում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը գրել է. «Ասում են՝ Սևանը «ծաղկում» է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղվոր, կամ էլ թե՝ նոր կառավարություն, հին կառավարություն. բոլորս դրանում մեղավոր չենք, դրանում մեղավոր են կոնկրետ մարդիկ: Այդ մարդիկ եղել են լճի էկոհամակարգի […]

Մինչ ոմանք մութ սենյակում գոյություն չունեցող սև կատու են փնտրում, Սևանը կանաչում է. Լիդիան Արմենիա

Սևանի մասին այս օրերին շատ է խոսվում: Տեսակետ կա, որ խնդրի պատճառը ձկնաբուծությունն է, շրջակայքի բնակավայրերի և օբյեկտների չմաքրվող կեղտաջրերը: Կարծում ենք՝ պատճառների մասին պնդումները պետք է հիմնված լինեն առնվազն ամիսների լուրջ գիտական ուսումնասիրությունների վրա և ունենան գործողությունների համապասխան պլան։ Ու քանի դեռ դա չի արվել, դժվար է ասել, թե որն է տեղի ունեցողի հիմնական […]

Ավանի նարեկացի թաղամասում բարձրահարկ շենքից 13-ամյա աղջիկ երեխա է ընկել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:  

Շտաաաապ. Երեւանի ավագանու անդամն ահազանգում է

Շտաաաապ. Սա քաղաքային իշխանության կողմից ստեղծված ՀԱՈԿ-ն է, որը «զբաղվում» է շների ստերջացմամբ և որի մասին օր ու գիշեր թմբկահարում են իմ քայլականները։ Ընկերնե՞ր, սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը։ 1 վանդակում 5 շուն շնչահեղձ են լինում շների համար կերակուր չկա բժշկական թափոնի ոչ մատիան կա, ոչ էլ պարզ է՝ ու՞ր են գնում դրանք։ […]

Ձկան պաշարները Սեւանա լճում նվազագույնի են հասել. բնապահպան /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի հյուրը՝ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտ. թեկնածու Սեյրան Մինասյանն է, ով խոսեց Սևանա լճի «ծաղկման» իրական պատճառները. վտանգներն ու հետևանքները հարցերի շուրջ: 

Իշխանությունները խոստացել են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել : Սա Արեւմուտքի ագրեսիան է Հայաստանի նկատմամբ

Դեռևս անցյալ տարվա հունվարին Հայաստանի Փաստաբանների պալատում տեղի ունեցավ լայնածավալ քննարկում՝ կապված Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի հետ, որն առավելապես հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա: Այսօր այն դրված է կառավարության սեղանին: Ի՞նչ քաղաքական և հոգևոր մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցնելու Ստամբուլյան կոնվենցիան, երբ դրա տակ […]

Կաշառքի բացահայտում: ՊԵԿ պշտոնյան կալանավորվել է

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի