13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրատապ

Մարտի 1-ի դատավարությունը քաղաքական նպատակահարմարության, ի սկզբանե մեղավորներին նշանակելու մեջ է. փաստաբան

«Ես ի սկզբանե, հենց դատական պրոցեսը սկսվեց, նշեցի, որ այս դատավարության մեջ իրավունքը գրեթե զրոյական է: Ամբողջ պրոցեսը քաղաքական նպատակահարմարության, ի սկզբանե մեղավորներին նշանակելու մեջ է, որը որ իրավապահ մարմինների միջոցով օրվա իշխանությունը փորձում է ավարտին հասցնել»,-«Իրավունք TV»-ի տաղավարում անդրառնալով Մարտի մեկի աղմկահարույց գործին, ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Ասացին՝ հանուն հեղափոխության պիտի տամ թե՛ մեքենաս, թե՛ կյանքս, եթե ոչ՝ կոչնչացնեն ընտանիքս». «Սասնա Ծռեր»-ի գործով վկա

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ Այսօր ցուցմունք տվեց գործից անջատված մասով ամբաստանյալ, գործով վկա Խաչատուր Գիչյանը։ Վկան պատմեց, որ 2016 թ. հուլիսի 16–ին խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանը եւ Էդուարդ Գրիգորյանը եկել են եւ իրենից խնդրել իր «Կռազ» մակնիշի մեքենան։ Մեղադրողի […]

Ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններից է նաև ընտանիքների քայքայումը. Գարեգին Բ

Ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններից է նաև ընտանիքների քայքայումը, ամուսնալուծությունը, որը զգալի թիվ է կազմում աշխարհում, ներառյալ մեր երկրում՝ Հայաստանում, ասել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովին:  «Անհանգստացնող այս իրողության պատճառները տարբեր են՝ սոցիալական, տնտեսական, բարոյական, նաև տեխնոլոգիաներից կախվածությունը, որը վնասում է ընտանիքում միջանձնական հարաբերություններին: Այս […]

Դավիթ Տոնոյանն ազատվեց նախարարի պաշտոնից. Irakanum.am

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին: Դավիթ Տոնոյանի ազատման մասին պաշտոնապես կհայտարարվի օրվա ընթացքում:

Անցյալի ամենավատ ավանդույթը, որից Փաշինյանը չի կարողանում հրաժարվել

Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո տեղափոխվեց պետական ամառանոց՝ նորովի կառուցելով իր կենցաղը։ Դատելով մամուլի վերջին հրապարակումներից և սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից՝ վարչապետ Փաշինյանը վերջին մեկ և կես տարվա ընթացքում երկրորդ պետական նստավայրն է փոխում՝ տեղափոխվելով այն տունը, որտեղ մինչ այդ ապրում էր Սերժ Սարգսյանը։ Բացի այդ, դատելով նոր ինտերիերից, այն վերանորոգվել է և նոր […]

Ահազանգ. բորբոսնած կոնֆետներ, ժամկետանց միս

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Անվտանգ սնունդ/Հետք» հարթակում քաղաքացին ահազանգել էր այն մասին, որ Արտաշատ քաղաքի խանութներից մեկում իրեն վաճառել են ժամկետանց, բորբոսնած կոնֆետներ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների արագ արձագանքի արդյունքում Արտաշատի Օգոստոսի 23-ի փող. 115 ա հասցեում գտնվող Ա/Ձ Մարատ Գեղամյանին պատկանող իրացման կետում հայտնվաբերվել է ոչ միայն այդ կոնֆետների խմբաքանակը, այլև ժամկետանց […]

Անժելա Թովմասյանը պահանջում է ԶԼՄ-ի վրա հարձակված անձանց մեղադրանք առաջադրել

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը դիմել է ՔԿ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին՝ պահանջելով ակումբի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը համալրել խուլիգանության հոդվածով։ «ՀՀ քննչական կոմիտեի կայքից տեղեկացել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը […]

Վտանգված է երկրի ապագան. ԱԺ պատգամավորը ահազանգում է

«Վտանգված է երկրի ապագան… Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց մի օրինագծի, որով առաջարկվում է ազատականացնել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ Ոստիկանապետի պաշտոններում նշանակումը: Արդյունքում ստացվում է, որ այս գերկարևոր պաշտոններին կարող են նշանակվել համակարգի հետ կապ չունեցող մարդիկ, որոնք բացարձակապես չեն տիրապետում համակարգին: Լավ, ո՞ւր են տանում երկիրը։ Սա ի՞նչ անպատասխանատու վերաբերմունք […]

Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության է ենթարկվել «Իզմիրլյան» ԲԿ-ում: Այս մասին հայտնում է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ավելի վաղ Սողոմոնյանը չէր բացառել, որ մինչ այդ երկու անգամ մեկուսարանից ԲԿ տեղափոխված Քոչարյանը կարող է վիրահատության ենթարկվել: Սողոմոնյանը մանրամասներ չի հայտնել, թե ինչ վիրահատության մասին է խոսքը, սակայն նշել է, որ ամեն ինչ նորմալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված