21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

ԱԱԾ-ն կաշառք տալու-ստանալու դեպք է բացահայտել /տեսանյութ/

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր: Մասնավորապես, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի բացակայության […]

Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց։ Պատճառն այն էր, որ ՀՀ երկրորդ նախագահը վիրահատվել է, և վերականգնողական շրջանի համար ժամանակ է անհրաժեշտ։ Դատավոր Դանիբեկյանն ասաց, որ առանց Ռոբերտ Քոչարյանի նիստը շարունակել հնարավոր չէ։ Հաշվի առնելով, որ դատարանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին թույլատրել էր […]

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Վարչապետը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման […]

Առավել խայտառակ պատասխան, որ Փաշինյանը տվեց Ալիեւին, չեմ հիշում որեւէ նախագահի կողմից. ռազմական փորձագետ /տեսանյութ/

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին Հենարան մամուլի ակումբում հայտարարեց, որ Աշխաբադում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան հայտնի խոսակցությունը մի նպատակ ուներ՝ հերթական անգամ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում.  « Այն, ինչի մասին խոսեց Ալիեւը, նորություն չէ: Ադրբեջանական մամուլը դեռ անցած տարվա փետրվարից ողողված էր Նժդեհին որպես ֆաշիստ ներկայացնող հոդվածներով, Հանրապետական կուսակցությանը որպես ֆաշիզմի գաղափարախոսություն […]

Ալիեւը հարվածը փախցրեց Փաշինյան Նիկոլից՝ թիրախավորելով Սերժ Սարգսյանին ու Հանրապետականին. փորձագետ /տեսանյութ/

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին Հենարան մամուլի ակումբում հայտարարեց, որ Աշխաբադում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան հայտնի խոսակցությունը մի նպատակ ուներ՝ հերթական անգամ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում.  « Այն, ինչի մասին խոսեց Ալիեւը, նորություն չէ: Ադրբեջանական մամուլը դեռ անցած տարվա փետրվարից ողողված էր Նժդեհին որպես ֆաշիստ ներկայացնող հոդվածներով, Հանրապետական կուսակցությանը որպես ֆաշիզմի գաղափարախոսություն […]

Զորավարժությունների արդյունքում մեր ԶՈՒ ուժի նկատմամբ վստահությունն ավելացել է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի […]

Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին

2015-ի նոյեմբերի 25-ին Նորք–Մարաշում վնասազերծված  «Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովին դեմ։ Այս մասին  տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը։ Վարդանյանը զրպարտություն է համարում սեպտեմբերի 13–ին Շարմազանովի կողմից իր հասցեին արված գրառումը։ […]

«Ինքը որևէ պրոբլեմ չունի». Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխային /տեսանյութ/

Ս․թ․ սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան […]

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլյացիաների հօդս ցնդելը

Արդեն երկու օր շրջանառվում են Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ենթադրյալ ձեւակերպումները եւ մեկնաբանությունները։ Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը հարցի նկատմամբ՝ ներկայացնում եմ քիչ առաջ հրապարակված պաշտոնական եզրակացության վերաբերելի հատվածի թարգմանությունը. «58.Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի