03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Առաջին անգամ Երեւանից գործարկվելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստան

Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:  

Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով գործարկվել է bnakavayr.am հարթակը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։ Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի  ներկայացնելուն։ Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան […]

Վլադիմիր Գասպարյանի և մյուսների վրա տարածվող համաներման մասին օրենքը նախաձեռնվել և ընդունվել է Նիկոլ Փաշինյանի օրոք

Վլադիմիր Գասպարյանի և մյուսների վրա տարածվող համաներման մասին օրենքը նախաձեռնվել և ընդունվել է 2018թ.-ին, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Այս մասին հիշեցնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Հիշեցնենք, նախկին ոստիկանապետը եւ փոխոստիկանապետը հուլիսի 9-ին դատապարտվել են ազատազրկման, բայց համաներմամբ ազատ են արձակվել:

Կրшկոցներ՝ Երևանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ․ կա վիրшվոր

Հուլիսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Տեղում ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մոտ՝ փողոցում՝ հետիոտնի համար անցման վայրում, հայտնաբերել են ատրճանակից […]

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վաշինգտոնում՝ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման ժամանակ։ «Այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ քննարկելու խաղաղության շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Դատելով շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումներից, ես կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության շուրջ համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն […]

Այսօրվանից փակվել է Կիրանցով անցնող միջպետական ճանապարհը

ՖԲ օգտատեր Կարեն Ղազարյանը գրառում է արել. «Միջպետական, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը այսօրվանից Կիրանցի հատվածում փակվեց, շրջանցիկ ճանապարհը Աճարկուտըով է անցնում, իսկ Կիրանցում կամուրջը և ճանապարհի մի հատվածը թշնամուն հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տանում։ Հգ. Հայրենիքը մաս-մաս վճարեցին, մի օր էլ հերթը Աճարկուտի կհասնի»։  

Իշխանությունները ՌԴ-ի հետ 65 մլն դոլարի պայմանագիր են կնքել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ՀԱԷԿ-ը պետք է փակվի, որպեսզի Արեւմուտքը սկսի նոր ատոմակայան կառուցել: Ահա կոնկրետ ձեւակերպումը. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։ Սակայն պարզվում […]

Բագրատ Սրբազանը չի սպասելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը աշնանը մեծ թափով կվերսկսի փողոցային պայքարը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից սկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները։ Սրբազանն այս օրերին շարժման ձևաչափի և անելիքների հետ կապված հարցեր քննարկելու համար ակտիվորեն հանդիպումներ, քննարկումներ է ծավալում քաղաքական տարբեր ուժերի և այլ ոլորտների […]

Ալեն Սիմոնյանը հայտնվել է Ռուսաստանի անցանկալի հյուրերի ցանկում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Նրա նորանշանակ օգնական Մովսես Հարությունյանը հարցին, թե որն է չմեկնելու պատճառը, ասաց․ «ԱԺ արտահերթ նիստը»։ Արտահերթը գումարվելու է հուլիսի 11-ին, սակայն այն կարող էին փոխխոսնակները վարել: Մենք Ալեն Սիմոնյանի խոսնակին այս դիտարկումն ուղղեցինք, նա ասաց, որ հավելյալ մեկնաբանություն […]

Պետական ռեսուրսների վատնում ՝ «փիառ» նպատակներով

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների դատավճիռը։ 2018-ին հարուցված գործի դատաքննությունը սկսվել էր 2020-ին եւ ավարտվեց ոչնչով: Դատարանը Երանոսյանին մեղավոր ճանաչեց եւ պատիժ նշանակեց 5 տարի ազատազրկում, սակայն հոդվածների մի մասը համաներման տակ ընկավ, մյուսներով վաղեմության ժամկետն էր ավարտվել, ուստի պատիժ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի