05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետական ռեսուրսների վատնում ՝ «փիառ» նպատակներով

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների դատավճիռը։ 2018-ին հարուցված գործի դատաքննությունը սկսվել էր 2020-ին եւ ավարտվեց ոչնչով:

Դատարանը Երանոսյանին մեղավոր ճանաչեց եւ պատիժ նշանակեց 5 տարի ազատազրկում, սակայն հոդվածների մի մասը համաներման տակ ընկավ, մյուսներով վաղեմության ժամկետն էր ավարտվել, ուստի պատիժ չի կրելու։

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Նրա պատիժը եւս չի կիրառվի, քանի որ դարձյալ՝  մի մասով համաներում կիրառվեց, մյուս մասով՝ վաղեմություն: Սա կոչվում է պետական ռեսուրսների վատնում` փիառ նպատակներով»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ