18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Սամվել Բաբայան

Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական զինված ուժերի 10 զինածառայող, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:  «10 հոգի զոհ ունենք: Զինվորականների մասին է խոսքը: Քաղաքացիական վիրավորներ ունենք, երեխեք ունենք նաև վիրավորների թվում», – ասաց Բաբայանը՝ նշելով, որ օրվա վերջում կհրապարակվեն ամփոփ տվյալներ:  Բաբայանը նշեց, որ հայկական […]

Մեր պատիվը մեր հայրենիքի նկատմամբ, մեր պատիվը մեր սերունդների նկատմամբ պիտի կատարենք. Արայիկ Հարությունյան

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա քիչ առաջ հանդիպել է առաջին կամավորականներին: «Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ […]

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաև Ստեփանակերտը

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել․ այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։  Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում […]

Սկանդալային առաջարկ՝ սահմանել տուգանք ՀԴՄ կտրոն չվերցնելու համար․ Հրապարակ

«Քաղպայմանագրի» հերթական ընդլայնված նիստի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, թերթի տեղեկություններով, հերթական սկանդալային առաջարկն է ներկայացրել կառավարությանը՝ սահմանել տուգանք բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գնումներ կատարելիս կամ ծառայություններից օգտվելից ՀԴՄ կտրոններ չեն վերցնի։ Պատգամավորն ասել է՝ միայն այդպես է հնարավոր պայքարել ստվերի դեմ եւ բյուջեն լցնել ու տնտեսական հավասարություն ստեղծել։ Թերթի հետ զրույցում Աղազարյանը […]

Իրենց որոշման համար պատասխան են տալու․ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

«Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու, -քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմաց հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով,-սա քաղաքական պատվեր է։ Իմ ժողովրդի համար եմ խոսել։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ ասում են՝ ժողովրդից թաքցնելու բան չունենք, բայց ժողովրդի հետեւում են […]

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ. «Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Այս տարի մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակը. կազմակերպություն, որը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Մենք հիշում ենք մեր պապերի կատարած զոհաբերությունը, հանուն խաղաղության և մարդկության ապագայի նրանց կրած զրկանքներն ու չարչարանքները: […]

Կորոնավիրուսի վիճակագրությունը դարձյալ թափ է հավաքում

Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48643 դեպք, որոնցից 43401-ն` առողջացած, 947-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4002 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 276077 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք: Ունենք 135 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]

Հայաստանը եւ հայկական շահը տարածաշրջանում դարձել են առանց դարպասապահի բաց դարպաս, որտեղ ով ասես եւ որքան ասես գոլ կարող է խփել. քաղաքագետ

«Հայաստանը եւ հայկական շահը տարածաշրջանում դարձել են առանց դարպասապահի բաց դարպաս, որտեղ ով ասես եւ որքան ասես գոլ կարող է խփել՝ չեզոքացնելով հայկական շահը տարածաշրջանում»,-Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ զարմանք հայտնելով տարածաշրջանային զարգացումների նկատմամբ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքի առնչությամբ. «Ինչպես կարելի է անպատասխան թողնել երեկվա Ալիեւի խայտառակ ելույթը ՄԱԿ-ի […]

Ծառուկյանը դուրս եկավ դատարանի դահլիճից

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Որոշումն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի 13։30-ին», – ասաց փաստաբանը։ Ծառուկյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց, թե պահանջում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի