18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է նահատակված զինծառայողների ցանկը. «Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ. Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ. Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ. Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ. Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ. Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ. Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ. Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ. Թորոսյան Դավիթ […]

Ունենք կորցրած դիրքեր, զոհեր ու վիրավորներ. հայտարարում եմ՝ Արցախի հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան. Արցախի նախագահ

Այո, պատերազմ մենք սպասում էինք, իհարկե, օրը մեզ համար պարզ չէր, բայց ՊԲ-ն հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմին, և հարձակումը ամբողջ երկայնքով մեկ սկսվեց ժամը 7-ի կողմերը՝ Օմարից մինչև Արաքս. այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի հրավիրած ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  «Այո, ունենք կորցրած դիրքեր՝ հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում: […]

Տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը. «Կարևոր է դադարեցնել ռազմական գործողությունները»

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճը։ Ռուսական կողմից մտահոգություն է հնչել լայնածավալ ռազմական ընդհարումների կապակցությամբ։ Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտալ հետագա լարվածություն, և […]

Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր

Հայկական կողմը խոցել է հակառակորդի երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ, այս մասին լրագրողներին հայտնեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։ «Նախնական տվյալներով, Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր», – ասաց նա։ Արթուր Սարգսյանը նշեց, որ ՊԲ անձնակազմը իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է բարձր […]

Ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանին և Արցախին. 14 կուսակցությունների հայտարարությունը

ՀՀ-ում գործով 14 կուսակցություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված սահմանային իրավիճակի հետ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝ «Կոպտորեն խախտելով բազմիցս ստանձնած միջազգային հանձնառությունները, 1994 թ. հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչը, ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է հարձակման: […]

Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան քաղաքացիների զորահավաքային զորակոչ

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ընդհանուր  զորահավաք: Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի: Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ: Հայաստանի […]

Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, հիմա գնում եմ Գլխավոր Զինկոմիսարիատ. Յուրի Խաչատուրով

«Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, ինչ կարողացա՝  այնտեղ ասացի, հիմա գնում եմ Գլխավոր Զինկոմիսարիատ»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Յուրի Խաչատուրովը վստահեցրեց. «Ամեն ինչ լավ կլինի, ես կարծում եմ՝ կլինի դժվար, բայց, ամեն դեպքում, ամեն ինչ լավ կլինի, լավ եղեք»:

Միսնկի խմբի համանախագահները կոչ են անում Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ուժի գործադրումը ԼՂ հակամարտության գոտում։ «Խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումն ու ցավում ենք անիմաստ կորուստների համար, ներառյալ՝ խաղաղ բնակչության շրջանում: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար», – ասված է հայտարարության մեջ։ Համանախագահները կողմերին կոչ […]

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը. Sputnik Արմենիա

Ավելի վաղ Սամվել Բաբայանը հայտնել էր 10 զոհերի մասին, սակայն Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունները հերքում են տեղեկատվությունը: Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է առաջնագծում տեղի ունեցած մարտերի ընթացքում 10 զոհերի մասին տեղեկությունները: Sputnik Արմենիայիթղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել  «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմա­կող­մանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի