Ունենք կորցրած դիրքեր, զոհեր ու վիրավորներ. հայտարարում եմ՝ Արցախի հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան. Արցախի նախագահ
Այո, պատերազմ մենք սպասում էինք, իհարկե, օրը մեզ համար պարզ չէր, բայց ՊԲ-ն հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմին, և հարձակումը ամբողջ երկայնքով մեկ սկսվեց ժամը 7-ի կողմերը՝ Օմարից մինչև Արաքս. այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի հրավիրած ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը
Նախագահ Հարությունյանը շեշտեց, որ մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան: «Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը՝ անօդաչուներ և ինքնաթիռներ»,- հավելեց նա: