28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հրատապ

Համավարակի վիճակագրությունը նոր թափ է հավաքում

Հայաստանում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47877 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 268322, վերջին մեկ օրում` 2256 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3617 պացիենտ, վերջին մեկ […]

«Ովքեր կանգնած էին նոր «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման թիկունքում, նրանք էլ կանգնած են այս «Դոսյե»-ի գործի թիկունում»

««Դոսյե»-ի հետաքննությունը մեկ նպատակ է հետապնդում՝ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը՝ ընդգծելով, որ այդ ուսումնասիրության մեջ ոչ մի նոր բան չկար։ Նրա խոսքով՝ այդ ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում. «Իմ անձնական կարծիքով՝ «Դոսյեն» կազմվել է Հայաստանում այն ուժերի, անձանց կողմից, […]

Դատարանը կքննի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նախատեսված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան: «Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի […]

Հացադուլ են անում կառավարության դիմաց պահանջով՝ մեկնել երկրից

«Հացադուլ, սպասում ենք վարչապետի դրական պատասխանին» գրությամբ պաստառներով կառավարության դիմաց  հացադուլի են նստել ՌԴ մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիները՝ պահանջելով  ՌԴ-ն բացի սահմանները , և իրենք կարողանան վերադառնալ իրենց թողած աշխատանքին, ընտանիքներին: Հիշեցնենք,  մեկ ամսից ավելի դեռևս արտակարգ դրությունից առաջ ՌԴ-ից Հայաստան եկած բազմաթիվ ՀՀ քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության և Ազգային ժողովի դիմաց՝ […]

Գուրգեն Ալավերդյանը կապ է հաստատել ընտանիքի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող սպա Գուրգեն Ալավերդյանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Վերջինս հայտնեց նաև, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ստուգել են Գուրգեն Ալավերդյանի պահման պայմաններն ու առողջական վիճակը։ Ըստ Ամատունու՝ Գուրգեն Ալավերդյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ […]

Ծառուկյանին կկալանավորե՞ն։ Ո՞վ է աղմկահարույց դատավորը․ Հրապարակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատելով այն փաստից, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները, կարող ենք կանխատեսել, որ գուցե իրականություն դառնան մեր տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն։ Մարտիրոսյանը քաղաքական հնչեղ […]

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մինչ այս դատարանը երեք անգամ մերժել էր Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը: Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի […]

Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել նոր բռնությունների. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով, որի տեսանյութը ինչպես մյուս երկրների առաջնորդներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում:    Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես նշել է. «Պարոն գլխավոր քարտուղար, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մենք նշում ենք մարդկության համար շատ առումներով դժվար ժամանակներում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի