18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Թշնամին սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում, հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:  «Արցախի ՊԲ-ն հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի […]

Ադրբեջանի կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավելի անձնակազմի կորուստ․ ՊԲ

Այս պահին շարունակվում են ռազմական գործողությունները հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով. Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի տեղ-տեղ ավելանում եւ աճում է: Այս մասին, քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Այսօրվա դրությամբ, ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, […]

Արցախի նախագահը նոր գրառում է արել

Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսեւորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, […]

Հայաստանը դիտարկում է անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու հնարավորությունը

«Հայաստանը դիտարկում է անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու հնարավորությունը այն դեպքում, եթե տարածաշրջանում իրավիճակը շարունակվի սրվել։  Նման հարցեր մշակվում են։ Մենք հույս ունենք, որ բանը դրան, իհարկե, չի հասնի», -«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, փոխանցում է tass.ru-ն։ ՌԴ-ում ՀՀ դեսպանն […]

ՀԱՊԿ-ը կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին

Պետք է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ասված է ՀԱՊԿ հայտարարության մեջ: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն և անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», – ասել […]

«Ադրբեջանը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը». ԱԺ երեք խմբակցություններն ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն են տարածել

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ սեպտեմբերի 27-ին  արցախաադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Նիստը մեկնարկելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ զինվորների հիշատակը։ Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը հեղինակել […]

Հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա․ Արցախի ՊԲ

Մարտակագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա: Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Ադրբեջանը թիրախավորել եւ կրակ է վարում քաղաքացիական բնակչության եւ լրագրողների` Banak.info-ի նկարահանող խմբի վրա /տեսանյութ//

Ադրբեջանը թիրախավորել եւ կրակ է վարում քաղաքացիական բնակչության եւ լրագրողների` Banak.info -ի նկարահանող խմբի վրա։ Այս մասին գրել եւ տեսանյութ է կցել «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը։    

Մոսկվան երբեք չի խառնվում հարեւան երկրների ներքին գործերին. Պուտին

Մոսկվան երբեք չի խառնվում հարեւան երկրների ներքին գործերին եւ միշտ աջակցում է գործող իշխանություններին՝ իրավիճակը կայունացնելու իրենց ջանքերում: Այս մասին երկուշաբթի Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Գիտեք՝ մենք երբեք չենք խառնվում մեր հարեւանների եւ ընդհանրապես այլ երկրների ներքին գործերին, բայց մենք միշտ աջակցում ենք իրավիճակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի