07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կորոնավիրուսի վիճակագրությունը դարձյալ թափ է հավաքում

Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48643 դեպք, որոնցից 43401-ն` առողջացած, 947-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4002 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 276077 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք: Ունենք 135 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ:

Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ