Իրենց որոշման համար պատասխան են տալու․ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

«Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու, -քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմաց հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով,-սա քաղաքական պատվեր է։ Իմ ժողովրդի համար եմ խոսել։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ ասում են՝ ժողովրդից թաքցնելու բան չունենք, բայց ժողովրդի հետեւում են անում։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու, եւ այս պատվեր կատարողները պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում։ Ամեն մեկը Աստծո կամոք պատասխան է տալու»։
Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց։
ԲՀԿ առաջնորդի աջակիցները ծափերով , «Ծառուկյան հեռացիր», «Նիկոլ հեռացիր» գոռալով՝ ճանապարհեցին ԲՀԿ առաջնորդին ոստիկանական պատից այն կողմ։