02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

ՔՊ-ական «նավակ ճոճողը» հայտարարել է, թե ինքը սատանիստ է

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից, ով մինչեւ  2018թ.-ը հայտնի էր որպես «նավակ ճոճող», «Հրապարակ»-ը հետաքրքրվել է՝ մասնակցելո՞ւ է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը, հրավեր ստացե՞լ է: Պատգամավորը պատասխանել է. «Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»: Ավելի վաղ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանն ասել էր, որ Գերագույն հոգևոր ժողովի որոշմամբ` Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հրավիրվել են […]

Իշխանության «սրտի» օլիգարխների ախորժակը մեծացել է. տիրում են պետական գնումներին՝ որսալով ֆինանսական ամենամեծ «ձկները»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Նորելուկ օլիգարխ Նարեկ Նալբանդյանից բացի, նաեւԴավիթ Երեմյանին պատկանող բոլոր բիզնեսներն են դարձել արտոնյալ՝ ստանալով պետական ամենամեծ աջակցությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ բացի միջոցառումների համար պետական կառույցներին սնունդ մատուցելու ծառայությունից, Երեմյաններն իրենց ախորժակը մեծացրել են նաեւ Ամուլսարի, Թեղուտի եւ Սոթքի հանքերում սննդի ապահովման գործընթացի մասով։ Բանն այն է, որ հանքերի աշխատանքների վերսկսման հետ մեկտեղ […]

Սիրվարդից՝ Սիվիկ: Փոխնախարարն իր անունը դարձրել է ՔՊ «պաշտոնաթերթի» անունով

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի նշանակումը այդ բարձր պաշտոնում ոչ միայն ՔՊ մի մասի զայրույթն է հարուցել, այլեւ նրա նախկին ընկերների համար է անհասկանալի: Գեւորգյանը, փոխնախարար նշանակվելուց հետո, իրեն համարեց «սռսուռ ՔՊ-ական», հայտարարեց մոտավորապես հետեւյալը՝ «Չեմ ճանաչում Քոչարյաններին (ՀՀ 2-րդ նախագահ, խմբ.), սիրում եմ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի գիրքը սրտին սեղմած […]

ՔՊ-ականները պատերի տակ երջանիկ ժպիտով փսփսում են, թե շուտով պագոնավորներ են, որ ջրի երես են դուրս գալու

Հոկտեմբերին հրապարակվելու է 44-օրյա պատերազմի արդյունքները քննող հանձնաժողովի արդյունքները։ ՔՊ-ականները այս առիթով արդեն իսկ պատերի տակ երջանիկ ժպիտով փսփսում են, թե շուտով պագոնավորներ են, որ ջրի երես են դուրս գալու, որին հաջորդելու է քրեական հետապնդումը։ Ավելին, ըստ նույն լուրերի՝ ընդդիմադիր դաշտին տակից օգնող գեներալներ են «փուռը» գնալու, գրում է Իրավունքը:

Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի ու Բաքվի՝ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին. ԱՄՆ Պետդեպ

Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի ու Բաքվի՝ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։«Մենք շարունակում է աջակցել երկու երկրների՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելուն ուղղված ջանքերին։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք պարտավորվում ենք ամեն կերպ աջակցել կողմերին», – ասել է Միլլերը։

Փաշինյանի համար լավագույն ելքը

«Փաստ»-ը գրում է. «Արդեն վաղուց նորություն չէ, որ ներքաղաքական «հարցեր լուծելու» Նիկոլ Փաշինյանի մեթոդը առաջին հերթին «իրավականն» է: Հիմա էլ նա իր «ռեպերտուարի» մեջ է: Մի կողմից՝ նա ինտենսիվ պատրաստվում է ընտրությունների (հերթական, թե արտահերթ, կարևոր չէ), մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ սեպտեմբերի 22-ից մեկնարկելու է, այսպես կոչված, «թեժ աշունը»՝ առաջին հերթին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» […]

«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «2018 թվականի օգոստոսի 8-ին՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հրապարակավ խոստացավ. «Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի»։ Սական իրականում այս խոստումը Փաշինյանը ոչ միայն չկատարեց, այլև ժողովրդին «ավետեց ջրի սովի մասին»: Հոսանքի պես հասանելի ոռոգման […]

 Սրբազանն իրարանցում էր առաջացրել Ազգային ժողովում

«Հրապարակ»-ը գրում է. «Բագրատ սրբազանին երեկ ԱԺ-ում բավականին ջերմ  են ընդունել բոլորը՝ մուտքից սկսած։ ԱԺ որոշ աշխատակիցներ՝ տասնյակ տեսախցիկների առկայության պայմաններում, հեռվից ողջունել են սրբազանին։ Իսկ աշխատակազմից շատերը պատուհաններից են ոգեւորված հետեւել սրբազանի ելումուտին։ Հուսով ենք՝ ԱԺ ղեկավարությունն այս հրապարակումից հետո վհուկների որս չի սկսի եւ տեսախցիկները հետուառաջ չի տա՝ «դավաճաններին» գտնելու համար։ Ի դեպ, […]

«Դրա համար պիտի դրանց ռադ անենք, արդեն զզվեցրեցին էդ համբալները». «Սևան» ՔԿՀ պետի տեղակալի՝ սկանդալային մեկնաբանության շուրջ բացատրություն են պահանջում Փաշինյանից

Արցախցի սորոսական, մոլի հակառուս, Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին, ում իշխանության գալուց հետո ինքը ևս Արցախում նախաձեռնել էր ձախողված իշխանափոխության գործընթաց: «ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը ձե՞ր հրամանն է կատարում, թե՞ ինքնագլուխ է որոշել արցախցիներին ստեղից ռադ անել, ինչպես նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի