02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր գիրքը․ Դատելով Փաշինյանի դեմքից՝ նա գոհ է նվերից»

Ջորջ Քարիմին(Քարիմյան) ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրդողանը Փաշինյանին նվիրել է նաև իր հեղինակած «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» գիրքը։ Դատելով Նիկոլ Փաշինյանի դեմքի արտահայտությունից, նա գոհ է իր ստացած նվերից»։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ /Տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք-ից տեսանյութ է հրապարակել ու գրել. «Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»: Հավելենք, որ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանի կառավարությունը ստում է… Էրդողանի հետ հետ նա չի հանդիպել… ավելի մանրամասն՝ առավոտյան: Իսկ մինչ այդ ուսումնասիրեք Նյու Յորքի այս շենքը, որի լուսանկարը տեղադրում եմ»։ […]

«Գրողի ծոցը վավերացնեք»-ը հստակ ուղերձ էր միջազգային հանրությանը…»: Ինչ էր ասում Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ կար ժամանակ, երբ Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից սպասարկում էր Հայաստանի, Արցախի ու հայկական Սփյուռքի շահերը։ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելույթ ունենալը ոչ թե աննպատակ ու ինքնանպատակ պետք է լինի, այլ կարեւոր գործիք՝ բարձրաձայնելու քո պետության ու ազգի մարտահրավերների, սպառնալիքների ու շահերի մասին։ Տարիներ շարունակ ՀՀ Երրորդ նախագահ Սերժ […]

Նիկոլի «ապագա կա»-ն կորսված հայրենիքը, գաղթն ու գերությունն են․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Նիկոլի «ապագա կա»-ն  կորսված հայրենիքը, գաղթն ու գերությունն են։ Նիկոլի «ապագա կա»-ի հետեւանքն Արցախի հանձնումն էր,արցախահայության գաղթն էր եւ Հայաստանի 240 քառ.կմ օկուպացիան։ Աշխարհը միջուկային հարվածներից  հինգ է պակաս,տարածաշրջանը եռում է,իսկ Նիկոլը ՄԱԿ-ում գոռում է՝ «ապագա կա»։ Մեկը չկա՞ր ,որ դրան ասեր՝ մենք քո բերած […]

Հայ համայնքը չեղարկել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Կանադա այցն ու պաշտոնական հանդիպումները

Yerevan.Today-ին հայտնի են դարձել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա այցի չեղարկման իրական պատճառները: Մեր աղբյուրները նշում են, որ Ալեն Սիմոնյանի գլխվորած պատվիրակությանը հրաժարվել են ընդունել Կանադայի հայ համայնքի տարբեր շրջանակներ։ Պատվիրակության կազմը միայն ՔՊ անդամներով համալրելն էլ իր հերթին խնդիրներ է առաջացրել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու առումով։ Կանադայի պաշտոնական շրջանակները հրաժարվել են […]

Սա իսկապես «արտառոց», «պատմական» իրադարձություն է» /Տեսանյութ/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է. «Փաշինյանի «արտառոց», «պատմական» ելույթը Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին ու մի «հանճարեղ» ելույթ է ունեցել: Երեկվանից շոկի մեջ եմ, որովհետև չեմ հասկանում, բանականությունս թույլ չի տալիս հասկանալ՝ ինչպես կարող է այսքան պրոբլեմների մեջ թաթախված երկրի ղեկավարը ՄԱԿ ամբիոնն օգտագործել՝ էժան քարոզչության, […]

Սամվել Բաբայանը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը

«Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը վիժեցրել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման եւ արցախահայերի էթնիկ զտման օրը՝ սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախյան պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի պատգամավորները փորձել են Արցախի ԱԺ նիստ հրավիրել, իսկ օրակարգային միակ հարցը եղել է սեպտեմբերի 19-ը արցախահայերի դեմ իրականացվածը ցեղասպանության օր հռչակելը: Սամվել Բաբայանի «Միասնական […]

Ամերիկացիները սկսել են բաց «խաղալ»: Որտեղ կհայտնվի Հայաստանը

Ամերիկյան լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Հարավային Կովկասում իրավիճակին, սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակումների ենթատեքստը առավելապես նույնական է: Ի մասնավորի, օրերս ամերիկյան պարբերականներից մեկը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է «Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս»: Այս հրապարակումն առաջին հերթին ուշագրավ է նրանով, որ հեղինակները ամերիկյան հայտնի […]

Խիստ ուշագրավ. «Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է

««Ժողովուրդ» օրաթերթին խիստ ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել օրերս մեծ «շուքով» բացահայտված իշխանության յուրացման գործով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությանը հեռացնելու համար հավաքագրված անձանցից ոմանք իրենց հետ կատարվածի մասին, թե իբր գումարի դիմաց իրենց տարել են վարժանքների, որ «հետո իշխանությանը մաքրեն», պատմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Սյունեցի պատգամավոր Խաչատրյանը, լսելով տեղեկությունը, […]

Լիսկայի ատենախոսությունն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի դիպլոմը

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Բացահայտ հանցանք որակված գործին, որն անմիջական առնչություն ունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, այդպես էլ պատշաճ պատասխան չեն տալիս։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի