02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Իշխանավորները ազատել են որդիներին զինծառայությունից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շարունակելով գլխավոր քարտուղարների ունեցվածքների շարքը՝ հերթը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանինն է։ Արթուր Երիցյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականին։ Նա հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ մեկ անհատական բնակելի տուն եւ մեկ բնակարան բազմաբնակարան շենքում։ Անհատական բնակելի տունը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի համայնքում, բնակելի տունը՝ Երեւանում։ Պաշտոնավարման […]

Արցախում բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի է անցել․ 238 զոհ, 22 անհետ կորած կա

Ուղիղ մեկ տարի է անցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից ու դեռ 22 հոգու ճակատագիր անհայտ է։ «Արցախում տեղի ունեցած դաժան պայթյունից անցել է մեկ տարի. ցավով, տառապանքով, անասելի դժվարություններով լի տարի։ Սեպտեմբերի 25-ը` իր չսպիացող վերքերով հավերժ կմնա արցախցիներիս  մշտական ուղեկիցը։ Այդ օրը կրակին զոհ դարձան 238 արցախցիներ, իսկ […]

Որքան էլ Փաշինյանը կաշվից դուրս գա

«ԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից»։ ԱՄՆ փոխնախագահ, նախագահի դեմոկրատ  թեկնածուն ասել է, թե հավատարիմ է «ՀՀ-ի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հասնելու գաղափարին՝ հիմնված ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա և, որ  շարունակելու է աջակցել «ՀՀ-ին ժողովրդավարության ամրապնդման և […]

Ինչ է քննարկվել Փաշինյան-Էրդողան հանդիպմանը Նյու Յորքում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև […]

Ինչի՞դ վրա ես բերանդ բացել, ում գիրքն ես կրծքիդ սեղմել…Խայտառակվեք, որքան ուժ ունեք

Ամիսներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պետք է լինեն շատ ուժեղ, որ Իսրայելը չկարողանա «անել այն, ինչ անում է Պաղեստինի հետ»։ «Ինչպես մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն բանը կանենք նրանց հետ։ Պատճառ չկա չանելու։ Միայն պետք է ուժեղ լինենք։ Մենք այսօր հնարավոր ամեն ինչ անում ենք Իսրայելի դեմ, դադարեցրել ենք նրա […]

Բագրատ Սրբազանը դժվար ընտրության առջեւ է

«Հրապարակ»-ը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգնալ մայր տաճարի վերաօծմանը, որին մասնակցելու է նաեւ ՔՊ-ի վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եթե գնա-կանգնի Փաշինյանի կողքը, իսկ մի քանի օր հետո նրանից ազատվելու կոչով փորձի համախմբել ժողովրդին, չի հասկացվի: Իսկ չգնալը կնշանակի չմասնակցել սեփական տան վերաբացմանը եւ խորացնել եկեղեցու հետ հակասությունները։ Սրբազանի […]

Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են

«Հրապարակ»-ը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի օրերը կարծես հաշված են։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել՝ նրա պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ Այսինքն՝ 24 ստորագրություն հավաքելու դեպքում նախարարին հեռացնելու հարցը կքննարկվի, բայց […]

Կառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեւանում կառուցվող 35 հարկանի 5 երկնաքերերը խաթարել են Փոսի դպրոցի՝ Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Բանն այն է, որ արդեն երկու շաբաթ է N172 հիմնական դպրոցում դասերը օնլայն են ընթանում, քանի որ «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է շինարարություն, որի արդյունքում դպրոցի բարձր հարկի դասարաններում երկրաշարժ է, երեխաները խուճապահար են […]

Հարցերի հարցը՝ լավատեսություն ներշնչել

«Հրապարակ»-ը գրում է. «Մինչ ՄԱԿ ամբիոնից այլ երկրների ղեկավարները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու Արցախի հազարավոր խնդիրների մասին խոսելու փոխարեն, գովազդել է իր կուսակցությունն ու ասել, թե իր շնորհիվ մեր տարածաշրջանում այսօր լավատեսություն է նկատվում, եւ «ապագա կա»: «Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում […]

Փաշինյանը Հայաստանի երկրորդ ռազմական ճակատն է

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրում է. «Փաշինյանը Հայաստանի երկրորդ ռազմական ճակատն է Երբ ասում են, որ Ռուսաստանը կամ որևէ այլ պետություն ռազմական երկրորդ ճակատ չի բացում, որպեսզի չթուլանա, չմասնատվի, չպարտվի, պետք է արձանագրել, որ Փաշինյանը Հայաստանի համար երկրորդ ռազմական ճակատն է բառիս բուն իմաստով։ Դա ես չեմ ասում, բացեք մամլո բոլոր հարթակները և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի