13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

ՀՀ նախագահը վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը

Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Վազգեն Մանուկյանի գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն․ ՔԿ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հայտնում են քննչական կոմիտեից։

90-ականներին եղբայր եմ կորցրել, հիմա երեխա եմ կորցրել, ամեն ինչ եմ կորցրել…. արցախցի նախկին գործարարը Բաղրամյան պողոտայում էր /Տեսանյութ/

90-ականներին եղբայր եմ կորցրել, հիմա երեխա եմ կորցրել, ամեն ինչ եմ կորցրել…». արցախցի նախկին գործարարը Բաղրամյան պողոտայում էր՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների կողքին:

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 748 դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում մարտի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 176 286 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 748-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 165 441 (+182) մարդ, այս պահին բուժվում է 6772 (+564): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4073 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3239 (+2), իսկ այլ պատճառներով՝ 834 (+0); Վերջին մեկ օրում մահացել է 2 մարդ:

Նեռը Նիկոլի տեսքով է գալիս ու խոսում է հենց այնպես, ինչպես այսօր Նիկոլն է խոսում․ Հուսիկ Արա․ Իրավունք

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին “Իրավունքը” զրուցեց բանաստեղծ, լրագրող Հուսիկ Արայի հետ: – 2018-ի իշխանափոխության օրերին կարծես թե սատարում էիք Նիկոլ Փաշինյանին: Անգամ մի անգամ գրել էիք, որ երբեմն նրան գրկելու ցանկություն եք ունենում: Հիմա կարծես հակառակ պատկերն է: Հատկապես ի՞նչը հիասթափեցրեց ձեզ օրվա իշխանությունից: – 2018-ի հեղափոխությունը ես հիմա, անգամ հեղափոխություն չեմ էլ համարում, քանզի հեղափոխություն Հայաստանում տեղի է […]

Կասկածները գնալով խորանում են․ Փաստ

Իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը միայն երկու խնդիր է գերազանց կատարում, այն էլ վերաբերում է ստելուն ու կատարվածի մեղքը ուրիշի վրա բարդելուն և ուրիշներին մեղադրելու պատճառներ գտնելուն։ Պատերազմից հետո էլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց և ծայրահեղ իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարեց, թե լրատվամիջոցները երկրում «ինֆորմացիոն տեռորի» են դիմում, ապատեղեկատվությունը շատացել է։ […]

Հետ քաշվող մարդկանց ժամանակներում․ 168 Ժամ

Հայկական քաղաքական իրականությունը բաղկացած է հակադրություններից, հաճախ՝ աբսուրդի հասնող հակադրություններից։ Դա ամենաշատն ու ամենացայտունը դրսեւորվում է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում կամ պայքարի իմիտացիայում։ Թվում է՝ բոլորը պայքարում են նրա դեմ կամ նրան իշխանությունից հեռացնելու համար, բայց այդ պայքարում կատարում են այնպիսի գործողություններ կամ ցուցաբերում են այնպիսի անգործություն, որ վերջնարդյունքում նպաստում են նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության […]

Արտակ Դավթյանը նշանակվում է, որ մինչև վերջ քանդի բանակը. Մովսես Հակոբյան. Armdaily.am

Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնից ազատվելու, նրա ուղերձի, Զինված ուժերի հայտարարության եւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու վարչապետի միջնորդության մասին Armdaily.am-ը մի քանի հարց է ուղղել գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։ -Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի կողմից ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդություն ներկայացնելուն։ -Վատ։ Նա […]

«Կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը». ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հայտարարությունը

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի