13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Պայման է դրվել։ Ծառուկյանը սպասում է Փաշինյանի պատասխանին․ Հրապարակ

Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն ուշանում է։ ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխանին, նրան ասել է՝ հանդիպում կլինի մի պայմանով, որ հետո հայտարարվի Փաշինյանի հրաժարականի մասին և ընտրությունների կոնկրետ օրը։ Թեև միջնորդավորված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և այդ մասին ԲՀԿ ղեկավարը պարտավորվել է […]

Ինչո՞ւ է դատախազությունը հանդուրժում գլխավոր աներձագին․ Իրավունք

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրա­չյա Հակոբյանը «Factor.am» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում մաս­նավորապես ասել է. «Վստահ եմ` գլխավոր մերժվածի և Օնիկ Գասպարյանի միջև զրույցի ձայնագրությունները կան` դեռ հրապարակելու ժամանակը չէ»: Երբ երկու անձի զրույցի մասին վստահաբար խոսում է երրորդ անձը, նշանակում է, որ խոսքը գաղտնալսման մասին է: Այսինքն` Հակոբյանը նման հայտարա­րությամբ պաշտոնական հաղորդագրություն է արել […]

Բացասական միտումն ավելի է խորացել։ 2017 թվականի համեմատ մեկ անձից կատարվող պետական գնումները էապես աճել են․ Փաստ

«2017 թվականի համեմատ մեկ անձից կատարվող պետական գնումները էապես աճել են: Այս մասին թերթի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: «Դրանք այն գնումներն են, որոնք խնդրահարույց են ոչ միայն իրենց իսկ հռչակած սկզբունքների ու ծրագրային մոտեցումների տեսանկյունից, այլև, ընդհանուր առմամբ, ռիսկերի տեսանկյունից»,- ասաց նա՝ հավելելով, որ գնումների այն ձևը, որն օրենսդրությամբ թույլատրելի է բացառիկ դեպքերում, 2017 […]

Նիկոլ Փաշինյանը պետք է շտապի, հաշված օրեր են մնացել/ Ժողովուրդ

Այս պահի դրությամբ հայրենի իշխանության և ընդդիմության համար օրակարգային հարց է շարունակում մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Մինչ այս պահը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մոտ իշխանությունների անունից գնացած հրովարտակներն այնպիսի տպավորություն են ձևավորել, որ ընտրությունները տեղի կունենան հունիսին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ գնացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ […]

Սարսափելի ցուցանիշ․ Ժողովուրդ

Այսօր տեղի կունենա Երեւանի ավագանու նիստ, որի ժամանակ քննարկվելու է նաեւ 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս, թե նախատեսված գումարի որ մասն է հավաքագրվել, եւ հավաքվածի որ մասն է ծախսվել։ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ 2020թ. նախատեսված ծախսերի 36.5%-ը Երեւանի քաղաքապետարանը չի կատարել. կատարողականը կազմել է 63.5%: Նշենք, որ սրանից վատ ցուցանիշ […]

Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության հետ, որը հնչել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ: Հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է, […]

Կոռո՞ւպցիա. չէ, չենք տեսել. «Իմ Ձայնը»

Միջազգային աուդիտը չի հաստատել Հայաստանի կառավարության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ հաշվետվությունը, ինչը հարցականի տակ է դնում հիմնադրամի ապագան։ Երեկվանից լրատվամիջոցներում տարածվող այս տեղեկությունը եկավ հաստատելու այն բոլոր մտահոգությունները, որ ուներ հանրությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված և կառավարությանը փոխանցված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ։ Եվ թեև […]

ՔՊ-ականը սպառնալիքի ներքո հերքում է շորթել թշնամուց եկող վտանգների և հայկական դիրքի անմխիթար վիճակի մասին ահազանգող սահմանապահներից

ՔՊ-ականը սպառնալիքի նեքո հերքում է շորթել թշնամուց եկող վտանգների և հայկական դիրքի անմխիթար վիճակի մասին ահազանգող սահմանապահներից   Երեկ համացանցում տարածվեց Կապանի մոտակա դիրքի զինվորականների տեսանյութը, որում նրանք բարձրաձայնել են թշնամուց եկող վտանգների և հայկական դիրքի անմխիթար վիճակի մասին։ Դրան ի արձագանք՝ փաշինյանական քարոզչամեքենան լծվեց հերթական կեղծ բեմադրության նկարահանմանը, որն ակտիվորեն տարածվում է իշխանական ֆեյքերի […]

«Այնպիսի կադրեր եմ հրապարակելու, որ չեք հասցնելու Հայաստանից փախչեք». Անդրանիկ Պողոսյան /տեսանյութ/

Գյումրեցի սպա Անդրանիկ Պողոսյանն, ով ամիսներ առաջ բարձրաձայնել էր, որ վրաններում զինվորներն ապրում են անմխիթար պայմաններում, հավաստիացնում է, որ խնդիրը այդպես էլ չի լուծվել: «Տեսանյութեր ունեմ, թե ինչպես է քամին քշում-տանում վրանը՝ զինվորներին ծեփելով գետնին: Այդ տեսանյութերը ես չեմ հրապարակում, որ աշխարհում Հայաստանի դեմքը չխայտառակվի: Սակայն եթե էդ խնդիրը լուծում չստացավ, ես դրանք կհրապարակեմ: Ու […]

Պատերազմից հետո Ադրբեջանում սկսվում են առաջին զորավարժությունները

Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո այսօր սկսվում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչև 10 000 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նմանատիպ վարժություններ Հայաստանում կանցկացվեն մարտի 16-ից: Ադրբեջանական բանակի զորավարժություններին կմասնակցեն շուրջ 100 տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության օդաչու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի