13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով: Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. ՀՀ ՄԻՊ

 ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։ «Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և […]

Փաշինյանը բարձրագույն զինվորական կոչումներ, այդ թվում՝ Ազգային հերոսի աստիճան է շնորհել իր մերձավորների միջնորդությունների, այլ ոչ թե բանակի առաջարկով ․ ուշագրավ մանրամասներ

Mediaport-ին հաջողվեց պարզել, որ բարձրաստիճան զինվորականները օրերս նախագահի հետ հանդիպմանը բացի ռազմական բաղադրիչից խոսել են նաև բանակում հիերարխիան քանդելու և բարոյահոգեբանական վիճակը խաթարելուն ուղղված Փաշինյանի արաքներից։   Նախագահին փաստեր են ներկայացրել, որ Փաշինյանը բարձրագույն զինվորական կոչումներ, այդ թվում՝ Ազգային հերոսի աստիճան է շնորհել իր մերձավորների միջնորդությունների, այլ ոչ թե բանակի առաջարկով և շատ դեպքերում ԳՇ-ում […]

Զանգեզուրն «ադրբեջանական պատմական տարածք» անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով Զանգեզուրն անվանել է «ադրբեջանական պատմական տարածք» ու հայտարարել, թե լուծել է ԼՂ հակամարտությունը և կյանքի է կոչել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը: Հարց. Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է […]

Կա՛մ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ Դավիթ Շահնազարյան

«Վերնատուն ակումբն» այսօր՝ մարտի 5-ին, հայտարարություն է տարածել, որը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը․ «ՀՀ կառավարություն-Զինված ուժեր հակամարտությունն ունի երկու հանգուցալուծում՝ կա՛մ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ տարբերակ գոյություն չունի, և որոշողը դեռևս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն է»։

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողերը վաղ առավոտից փակել են մարզպետարանի մուտքը

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողերը վաղ առավոտից փակել են մարզպետարանի մուտքը։ Աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել: Մինչ այս պահը մարզպետարանի աշխատանքը դադարեցված է։ Նրանք պահանջում են արագ վերադարձնել իրենց զավակներին, ասում են՝ արդեն հոգնել են իշխանությունների սուտ խոստումներից:

«ԼՂ հակամարտությունն ավարտված է. հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են համատեղ ջանքերով զարգացնել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը, ինչից Երևանը նույնպես կարող է օգուտ քաղել, հայտնում է Minval.az–ը: «Ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի փառահեղ հաղթանակով: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է: Հիմա մենք մտածում ենք ապագայի մասին: Մենք սկսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի