20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Ավետիսյանների գործն ուղարկվել է դատարան. քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է քննչական կմոիտեի լրատվական ծառայությունը: Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է  ՀՀ Գյումրի քաղաքում […]

Իսլամական պետությունը սպառնում է Վրաստանին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է Վրաստանին։ Նախօրեին ԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որում մի քանի հոգի վրացերենով  կոչ են անում Վրաստանի մուսուլմաններին աջակցել ԻՊ-ին և միաժամանակ սպառնում են երկրին «խալիֆաթ» իրականացնել, հայտնում է apsny.ge-ն: Այս առնչությամբ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել։

Մահացել է Վարդուհի Վարդերեսյանը

Կյանքի 87-րդ տարում մահացել է մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Դերասանուհին ծնվել է 1928թ. մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` […]

Էյֆելյան աշտարակի տապալումը․ ԻՊ-ը սպառնում է /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր, հերթական սպառնալիքներով լի  տեսանյութն է հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչպես է տապալվում Էյֆելյան աշտարակը։ Ինչպես գրում է Daily Mail-ը, Էյֆելյան աշտարակի տապալման տեսարանը վերցված է  2009 թվականին նկարահանված  «GI Joe. հայտնվում է Կոբրան» ֆիլմից: Այստեղ աշտարակը տապալվում է հրթիռի հարվածից: Իսլամիստները տեսանյութում սպառնացել են նոր հարձակումներով։

Աթենքի կենտրոնում ռումբ է պայթել

Աթենքի կենտրոնում գտնվող բիզնես-կենտրոնի շենքի մոտ ռումբ է պայթել։ Նախնական տեղեկություններով՝ անհայտ անձը ինքնաշեն ռումբը պայուսակի մեջ թողել է շենքի կողքին ու հեռացել, իսկ քիչ անց այն պայթել է, հայտնում է ntv.ru-ն։ Շենքի ապակիներն ամբողջովին կոտրվել են, զոհերի եւ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում։

Ահաբեկիչները 170 հոգու պատանդ են վերցրել Մալիում /վիդեո/

Զինված ահաբեկիչները Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող «Radisson Blue»հյուրանոցում 170 մարդու են պատանդ վերցրել, որոնցից 140–ը հյուրեր են, 30–ը՝ հյուրանոցի աշխատակիցներ, գրում է РИА Новости–ն։ Նշվում է, որ ահաբեկիչները հյուրանոց են ներխուժել «Ալլա՛հ, աքբա՛ր» վանկարկումներով։ Տեղեկություններ կան 5 սպանվածի և տասնյակ վիրավորների մասին։ Արդեն հայտնի է, որ պատանդների թվում Ֆրանսիայի եւ Թուրքիայի քաղաքացիներ կան։

Սարսափից ցնցվող աշխարհում դեպի ապահով Հայաստան

Հրապարակվել է Լոնդոնի Էկոնոմիկայի և խաղաղության «Ահաբեկչության գլոբալ ինդեքս 2015» զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանն ահաբեկչության հնարավոր սպառնալիքի առումով ամենաանվտանգ երկրների շարքում է: Ինդեքսում ներառված 162 պետությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը: Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրել են, համապատասխանաբար, 93-րդ և 71-րդ տեղերը, Իրանը 39-րդն է, Թուրքիան՝ 27-րդը։ Առաջին հինգ վտանգավոր երկրներն են՝ Իրաքը, Նիգերիան, Աֆղանստանը,Պակիստանը և Սիրիան: Ընդհանուր առմամբ, […]

Ավելի քան 700 ռուս զինվորականներ են ժամանել Հայաստան

Ռուսաստանի ուսումնական կենտրոններից եւ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամասերից Հայաստանի ռուսական ռազմակայան Է ժամանել «Գարուն-2015» զորակոչի ավելի քան 700 զինծառայող, ինչը կազմում Է զորակոչով ծառայություն անցնող՝ փոխարինվող զինվորների եւ սերժանտների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը: Ինչպես տեղեկացրել են ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, շրջափոխման կարգով ժամանած  զինծառայողները պրոֆեսիոնալներ են, որոնք ուսում են ստացել մասնագիտացված զինվորական ստորաբաժանումներում եւ […]

Ահաբեկչության լուրջ սպառնալիք Նյու-Յորքին /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է Նյու-Յորքին ահաբեկչություններով։ Տեսանյութում տղամարդը ռումբ է հավաքում, թաքցնում հագուստի մեջ ու դուրս գալիս քաղաք, որը, պարզվում է, Նյու Յորքն է։ Ամերիկյան NYPost. հանդեսը նշում է, որ սա ահաբեկչության լուրջ սպառնալիք է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի