Զինված միջադեպ բժշկական կենտրոնում՝ դատապարտյալի հետազոտման ժամանակ. վերջինիս փախուստը կանխվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։ Նախնական տվյալներով՝ այսօր ՔԿՀ աշխատակիցները բժշկական հետազոտման նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել ՔԿՀ-ում պատիժը կրող մի դատապարտյալի։ Բժշկական հետազոտման ժամանակ հիվանդասենյակ է մուտք գործել զինված անձ և կրակոցներ արձակել՝ փորձելով պայմաններ ստեղծել […]