27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ասաց՝ կեղտոտ փողեր են, ենթադրել եմ, որ գողացված փողեր են». Սամվել Բաբայանի գործով դատ/տեսանյութ/

Երևանի Կենտրոն և Նոր Նորք  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով փողերի լվացման մասով  ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ և խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները:

Նշենք, որ  ըստ մեղադրանքի Դավիթ Հարությունյանը  օգնել է ամբաստանյալներից Կարեն Քոչարյանին Մոսկվայից 5 հազար եվրո Երեևան տեղափոխելու հարցում:

Նախաքննության ընթացքում Դավիթ Հարությունյանը պատմել է, որ ինքը Սամվել Բաբայանին անձամբ չի ճանաչել, բայց իմացել է, որ Կարեն Քոչարյանը նրա հետ շփում ունի:

«Կարեն Քոչարյանն ինձ ասաց՝ կեղտոտ փողեր են, ենթադրել եմ, որ գողացված փողեր են: Ես Կարենին ասել եմ, որ կարող են տանել հանձնել բանկին, բայց Կարենն ինձ չի պատասխանել: Ես 5 հազար եվրոյանոց թղթադրամների թանաքոտված լինելու մասին ավտոբուսի վարորդներին չեմ հայտնել»,-նշել է  Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ