13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

  Փետրվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Այդ մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի […]

Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը

ՀՀ հիմնով մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը: Նշենք, որ Համագումարին ներկա հյուրերի թվում, բացի կուսակցության գործընկեր երկու քաղաքական ուժերից՝ «Հանրապետական» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից, այլ ներքաղաքական ուժեր չեն մասնակցում: Հմագումարին ներկա են   «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, նաև ավագանու անդամներ։ Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով համագումարը կընտրի նոր Կառավարման […]

«Մեր երկրի իրական գերբը գահավիժող այդ աղջնակի՝ մահվան սարսուռ ապրող դեմքն է»

«Երիտասարդ, միայնակ մայրը 9-ամյա աղջնակի հետ նետվել է կամրջից՝ անկարող լինելով ապահովել իրենց գոյությունը։ Աղջնակը հաստատապես տեղյակ չի եղել մոր մտադրության մասին։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել փոքրիկի դեմքի արտահայտությունը գահավիժման այն պահին, երբ հասկացել է, որ մեռնելու է շուտով․․․ Դուք կարո՞ղ եք պատկերացնել այն ճիչը, որն արձակել է նա մահից առաջ։ Փորձեք․․․ Իրականում կամուրջից այդ […]

Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է,  տեսանելիությունը՝ 40-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Դե ավելի լավ, եթե կգա Լևոն Տեր-Պետրոսյանը, թող գա. Գ. Սահակյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը կողմ է «Մարտի 1-ի, 2-ի» իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին, որ նախաձեռնել է «Ելք» խմբակցությունը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին, թե ՀՀԿ-ը կմասնակցի լսումներին, նա պատասխանեց. «Լսումները նրա համար են, որ դրսից մարդիկ մասնակցեն, ոչ թե խորհրդարանականները, առավելապես մասնակցում են հրավիրվածները: Բնականաբար, կմասնակցեն նաև տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ: […]

Ոստիկանությունը Երեւանում քուրդ ահաբեկիչների է փնտրում. ՀԺ

««ՀԺ»-ի աղբյուրներին հայտնի դարձավ, որ ոստիկանները հարցաքննել են Երեւանում վարձակալված մի բնակարանում ապրող երեք քուրդ եւ երկու հայ ուսանողների: «Վերջիններս ուղղորդված են գնացել այդ բնակարան»,-համոզված են հայ ուսանողները: Մեր աղբյուրը որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից: Ըստ այդմ, սկզբում հայերին են հարցաքննել, հարցրել են, թե ինչ գործ ունեն քրդերի հետ: Պատասխանել են, որ ուսանող են, տան վարձը […]

Աժ-ում կոնյակի բույր էր տարածվել. «սիրտը շահելու» գործընթաց էր. Հրապարակ

«ՀՀԿ-ում ոչ միայն մեխանիկորեն եւ բնազդաբար քվեարկում են, նույն սկզբունքով էլ ծափահարում են։ Երեկ, երբ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական է տվել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, դահլիճում, հատկապես ՀՀԿ-ական շարքերից, բուռն ծափահարություններ հնչեցին։ Թովմասյանը միջանցքում կատակում էր, թե իր հեռանալու առիթով ուրախ են բոլորը։ Ինչպես հայտնի […]

Ամենակարևորը հիշելն է …

Ինձ մեկ-մեկ այնպես է թվում, որ Աստուծո պատվիրանները պահելու համար ամենակարևոր բաներից մեկը այդ պատվիրանները ՀԻՇԵԼՆ Է: Դրա համար Տերն ասեց. «Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, ԿՊԱՀԵՍ ՄՏՔԻԴ ու ՀՈԳՈՒԴ ՄԵջ … կհաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կխօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք որպէս նշան կը […]

Ո՞վ կդառնա Ադրբեջանի նախագահ

Ադրբեջանի նախագահի թեկնածուների անունները հայտնի են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հաստատել է թեկնածուների հայտերը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի նախագահի թեկնածու է կառաջադրվի 5 հոգի: Թեկնածուներից մեկը և ամենագլխավորը գործող նախագահ Իլհամ Ալիևն է՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահ: Իլհամ Ալիևի թեկնածության հաստատումը անցել է միաձայն: ԿԸՀ-ն նաև հավանություն է տվել նախագահի պաշտոնի այլ թեկնածուների առաջադրմանը `պետության ղեկավարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի