14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

«Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել».թեժ իրավիճակ դատարանում

«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր մեղադրող-դատախազ  Պետրոս Պետրոսյանին ուղղված բողոքի ակցիա իրականացրեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Մինչեւ դատական նիստի սկսվելը «Սասնա ծռերի» աջակիցները «Թուրքը դու ես պետրոսիկ»,«Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել», «Թուրքը դու ես ծախված», և այլ մակագրությաբ պաստառներով նստել էին դատական նիստերի դահլիճում: Դատավոր Մեսրոպ Մակյանը  նախազգուշացում հայտարարեց Սասնա ծռերի աջակիցներին, ասելով, […]

«Աթեշյան Սրբազանի ձեռամբ պոլսահայերը ահաբեկված են»/տեսանյութ/

«Կոստանդինապոլսում կան մարդիկ, ովքեր ապրում են աշխարհիկ կյանքով և դրսևորվում են, որպես բիզնեսմեններ: Բայց պոլսահայերը միշտ ներկայացել են պատրիարքարանով»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պոլսահայ երգիչ Պողոս Եղիազարը: Պոլսահայ մտավորականը նշում է, որ գործարար Պետրոս Շիրինօղլուն իրեն ներկայացնում է պոլսահայերի աշխարհիկ առաջնորդ, սակայն այդպիսի բան լինել չի կարող: Պողոս Եղիազարը նշում է, որ պոլսահայերը ցանկանում […]

«Մի հաչա, թուրք».դատախազը՝ ապարանցի Պավլիկին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Այսօրվա նիստում հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու ժամանակա Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) նշեց. «Ես պաշտպան ունեմ, փառք Աստծու, Արայիկներս, Մուշեղս, մենք մերոնցով էլի։ Եթե ձեզ համար պարտադիր պայման է, որ հանրային պաշտպան ունենանք, ապա, ներեցեք, բայց մեզ պարտադիր մի հատ […]

«Վայ, նանի ջան, էս ի՞նչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու»

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց «Ելքի» նախաձեռնած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։  Փաստաթղթում նշվում է, որ խորհրդարանը խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ՝ «2008 թվականի Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և […]

Ինչի այդ օրենքները Աստվածաշու՞նչ են, թե՞ Սարյանի կտավներից. բուռն քննարկում ԸՕ-ի շուրջ

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:  «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հանել ռեյտինգային ընտրակարգը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Հայաստանում ներկայումս գործող ընտրակարգը որևէ այլ երկրում չկա: «ՀՀԿ-ն պնդում էր, որ եթե մենք չհամաձայնենք այս վարկանիշային տարածքային ցուցակին, ապա իրենք չեն համաձայնվելու […]

Պատերազմը կպայթի. Աշոտ Մանուչարյանը մանրամասնեց/տեսանյութ/

«Ալիևը մի համակարգի ստրուկն ու կամակատարն է և ինչ կատարվում է կապված է գլոբալ գործընթացների հետ: Ալիևը իր կամքով այդպիսի բառ չէր արտասանի, դա պարտադրված է»,-այսօր՝ փետրվարի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալիևի Երևանը, որպես պատմական տարածք վերադարձնելու մասին հայտարարությանը, ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումների առանցքում […]

Պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլատվություն հասկացությունները

«Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ փոփոխություններից մեկով ուսանողն իր կրեդիտը հավաքելու է բակալավրում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Նախարարն ասաց, որ թեև նման առաջարկը շատերի քնադատությանն է արժանացել, բայց այն կբացառի մի շարք դրսևորումներ, ինչպես, օրինակ, մի քանի անգամ լիկվիդ մնալն ու տվյալ առարկան չհանձնելու դեպքում հաջոր […]

Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ. պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին անհանգստացնում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով պայմանավորված տարիքային խտրականությունը: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ նա նկատեց, որ կենսաթոշակային տարիքի գիտնականն այլևս չի կարող մասնակցել այն մրցույթներին, որ թափուր է բուհ-ում: «Բայց նշում եք, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարվա պայմանագիր կնքել գիտնականի հետ: […]

«Մեկը լինի պարոն Էրդողանին հարցնի, արդյոք ուզում է Աթեշյանի եղբայրը լինել». Աթեշյանի դեմ պայքարը թեժանում է/տեսանյութ/

«Մինչև հարցը լուծում չստանա՝ դեպքերը զարգանալու են: Ես չէի պատկերացնում, թե երբևէ պաստառներով Մայր աթոռում միտինգ կանենք»,-այսօր՝ փետրվարի 21-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներին և  ընդդեմ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանիա սկսված ակցիային ասաց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Ախոյանի խոսքով՝ պայքարի բոլոր ձևերը ապարդյուն են անցել. «Որովհետև զոռբայության […]

«Մեղք է ժողովուրդը». ի՞նչ է սպասվում ապրիլին /տեսանյութ/

«Դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ ասեցին, որ Վրաստանում հեղաշրջում եղավ և հնարավոր է, որ Հայաստանում էլ այդպիսի բան լինի, Քոչարյանը ասեց՝ ո՛չ, մենք ուժեղ ենք: Նրանք ասում են՝ կսպանենք, բայց իշխանափոխություն չի լինի: Մեր երկրում երբեք իշխանափոխություն չի եղել: Եղել են՝ իշխանափոխանցումներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ապրիլին սպասվող քաղաքական գործընթացները հնարավոր է երկրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի