26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատերազմը կպայթի. Աշոտ Մանուչարյանը մանրամասնեց/տեսանյութ/

«Ալիևը մի համակարգի ստրուկն ու կամակատարն է և ինչ կատարվում է կապված է գլոբալ գործընթացների հետ: Ալիևը իր կամքով այդպիսի բառ չէր արտասանի, դա պարտադրված է»,-այսօր՝ փետրվարի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալիևի Երևանը, որպես պատմական տարածք վերադարձնելու մասին հայտարարությանը, ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումների առանցքում հայտնվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի հիմնախնդիրը:

«Ալիևը չկարողանալով պահել իր փողի իշխանությունը Ալիևը  գնաց այս քայլին: Այս ամենի հետևում կանգնած է մի մարդ: Նրա անունը՝ Բենյամին Նաթանյահու է  և նա է այս քաոսի հիմնական տերը: Իլհամ Ալիևը գտնվում է այս համակարգի ազդեցության տակ: Այդ նա է Իլհամին հրահրել, որ նման հայտարարություն անի»,-նշեց Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանի խոսքով՝Թուրքիան և Իրանը պետք է պայթեցվեն. «Եվ պայթեցնելու կարճ տարբերակը հայ-ադրբեջանական կոնֆլիկտն է: Մյուս կողմից պատրաստում են ատելության մեծագույն աստիճանը, որպիսի այն պահին երբ ցանկանան կոճակը սեղմել, հենց նույն պահին պատերազմը կպայթի: Երբ այս պատերազմը սկսվի չեմ կարծում էլ գոյություն ունենա Ադրբեջան անունով պետություն: Ինչ-որ այլ անվանմամբ գուցե այլ միավորում լինի,բայց ոչ Ադրբեջան»,-նշեց Մանուչարյանը:

Քաղաքական գործիչը փաստում է, որ տարածաշրջանի բոլոր երկրները ցանկանում են չեզոքացնել Նաթանյահուին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ