24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Հայերն ու թուրքերը կռիվ են արել՝ քավորից «շաբաշ» ուզելու պատճառով

1986 թ-ի փետրվարի 22-ը մեր ընտանիքի համար նշանակալի մի օր է, քանի որ հենց այդ օրն են ամուսնացել հայրս ու մայրս: Դեռ այն ժամանակ 24-ամյա հայրս 19-ամյա մորս տեսել էր իր հորաքրոջ ամուսնու մատնանշմամբ ու հավանել էր առաջին իսկ հայացքից: Այսպիսով՝ հանդիպել էին, ծանոթացել, նշանվել ու նշանակել հարսանիքի օրը՝ փետրվարի 22-ը, որը հետո ոչ միայն […]

Րաֆֆին գերադասեց լռել

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը զերծ է մնում է խոսելուց. «Ավելի լավ է ոչինչ չասեմ, թող այսօրն այսպես մնա»,- լրագրողների հետ զրույցում  նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը։ Ազատության հրապարակում այսօր ևս որևէ կոչեր, որևէ քաղաքական ենթատեքստով հայտարարություններ չեն հնչի։ «Նոր Հայաստան» նախաձեռնության կողմից ժամը 18։00-ին կլինի համերգ, որն էլ կամփոփի այս մի քանի օրերի լարված քարոզարշավը։

Կալանավորը կտրել է կոկորդը

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում  դեկտեմբերի 1-ին կալանավորներից մեկը ինքնավնասում է կատարել՝ կոկորդի շրջանում վերք բացելով: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը.«Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, կալանավորը այժմ նորմալ վիճակում է և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մեր դիտարկմանը, թե կատարվածը ինքնասպանության փորձ էր Ղլեչյանը […]

Աշոտյանը թույլ չի տա /վիդեո/

«Նախնական գնահատականներ չեմ ուզում հնչեցնել, որովհետև իմ կուսակից ընկերները իրենց քաղաքական գնահատականները հնչեցրել են: Որպես նախարար նշեմ, որ փորձ է արվում ապակայունացնել վիճակը ուսումնական հաստատություններում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրի օրենքները բոլորի համար են, և  եթե քարոզչությունը «այո»-ի կողմնակիցների համար արգելված է ուսումնական հաստատություններում, ապա «ոչ»-ի կողմնակիցները դա անում են և դասադուլի կոչ են անում»,-լրագրողների […]

««Նոր Հայաստանի» անհույս փրկությունը»

Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հանրահավաքը: Մասնակիցների թիվը չի գերազանցում 200 հոգին: Բացման խոսքը վստահված էր ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով իր խոսքում անդրադարձավ երեկ ՝ դեկտեմբերի 1-ին ոստիկանների վարքագծին Մասնավորապես այն հանգամանքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել ծաղիկ դնել ՀՀԿ գրասենյակի մուտքին: Չուգասզյանը անդրադարձավ նաև այն հանգամանքին, […]

Հասնելու ենք մեր նպատակին. տեղափոխվեցին Ազատության հրապարակ /վիդեո/

«Նոր Հայաստան»-ի շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը այսօր՝ դեկտեմբերի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ իր երեկվա` իրենց միանալու կոչին արձագանքել է ՀԺԿ-ն և հայտնել իր աջակցություն մասին: Իսկ հարցին` ի՞նչ երաշխիք, որ այս անգամ էլ ժողովուրդը չի հիասթափվի, Սեֆիլյանը պատասխանեց. «Հիասթափության մասին խոսելն ավելորդ եմ համարում, քանի որ մենք հիասթափեցնողը չենք, մենք հասնելու […]

Պայթունավտանգ իրավիճակ ՀՀԿ գրասենյակի մոտ /վիդեո/

Այս պահին «Նոր հայաստան» հանրային փրկության ճակատի երթը հասել է Երևանի Հանրապետության փողոց: Այստեղ երթի մասնակիցներին դիմավորել են ոստիկանական պատնեշով: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ` իրավիճակը այս պահին պայթունավտանգ  է: Րաֆֆի Հովհաննիսյանը իր հետ ծաղիկներ է բերել, որոնք ուզում է դնել ՀՀԿ գրասենյակի մուտքին: Ոստիկանները թույլ չեն տալիս: Ժիրայր Սեֆիլյանը խորհուրդ է տալիս շրջանցել գրասենյակը և երթը շարունակել այլ ճանապարհով, […]

Սեֆիլյանը դիմեց Փաշինյանին և Դեմիրճյանին/վիդեո/

«Այսօր սկսում ենք: Երկար ժամանակ մեր ժողովուրդը սպասում էր այս օրվան, ամենաշատ ես էի սպասում այս օրվան: Կուլիսներում րոպեներ առաջ հորդորեցի միացնել մեր ռեսուրսները: Առաջիկա ժամերին, օրերին հույս ունեմ այս հրապարակից մարդ չի հեռանալու: Մենք թույլ չենք տալու այս իշխանություններին հաստատել այս դավադիր ծրագիրը: Մենք որտեղ ուզենք հրապարակ ենք  դարձնելու»,-դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» […]

«Տեսեք` ձեզ ինչ եմ անելու». դիմում են Սերժ Սարգսյանին

«Մեր հասցեին հայհոյանք և սպառնալիք հնչել է առաջին դատի օրը, երբ ընդհանուր հայհոյեց երիտասարդը, ու երբ հորաքրոջս տղան և աներձագս մոտենում են ու փորձում կարգի հրավիրել, այդ երիտասարդը ասում է՝ արա, հլը եկեք դուրս, տեսեք ձեզ ինչ եմ անելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի […]

Մանվելիզմից հեռու կմնա. ինչպիսին կլինի Արշալույսը դեկտեմբերի 6-ին /վիդեո/

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համայնքապետի ընտրությունները համընկել են Սահմանադրական հանրաքվեի օրվա հետ: Համայնքի ղեկավարի թեկնածու  Աշոտ Սարգսյանը պնդում է, որ գործող գյուղապետի լիազորությունները ավարտվում են փետրվարին և վերջինս հեռահար նպատակներ ունենալով` ջանքեր է գործադրել հենց դեկտեմբերի 6-ին ՏԻՄ ընտրությունների գնալու համար: Շրջանառվող տեղեկությունների համաձայն գյուղում երկու թեկնածուների միջև լուրջ ու անզիջում պայքար է սկսվել: Մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի