Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
 
                        Գերմանիայի Բունդեսթագը քիչ առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումով բանաձևը։ Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ՝ մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով: Ելույթ ունեցողները նշել են անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, ինչպես նաևՀայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































