16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հրաձգային զենքերից. ԼՂՀ ՊԲ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ողբերգական վթար Սյունիքում. 5 մարդ տեղում մահացել է, կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 07.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի ունեցել ավտովթար, կան զոհեր եւ տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 DZ 022 համարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան եւ «ԿԱՄազ» մակնիշի […]

Պայթյուն Նյու-Յորքում․ տղամարդու ոտքը պոկվել է /վիդեո/

Ամերիկյան Նյու-Յորք քաղաքի Կենտրոնական այգում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա տուժած։ Ականատեսները պատմել են, որ պայթյունը հզոր է եղել, տղամարդու ոտքը պոկվել է։ Նշվում է, որ պայթյունի վայրի հարեւանությամբ հենց այդ պահին ընթանում էր հրա գրող, Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի հուղարկավորման արարողությունը, եւ պայթյունը, հնարավոր է, հենց այդ արարողությանն ուղղված լիներ։ Սակայն այլ […]

Կնոջ մազերից բռնել կախել է բալկոնից … /վիդեո/

Ընտանեկան բռնությունը միտումնավոր արարքների մի ամբողջ շղթա է, որով ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկությունները և թելադրում է իր կամքը: «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Վարդանյանը Henaran.am-ին պատմեց ընտանեկան բռնության այն սահմռկեցուցիչ դեպքերի մասին, որոնք հոգեբանական և ֆիզիկական ծանր ներգործություն են թողել ոչ միայն մոր, այլ նաև […]

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Բացելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում Հարկային նոր […]

Նախագահն ընդունել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, կնպաստի բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացմանը և տարբեր ոլորտներում առկա համագործակցության մեծ ներուժի լիարժեք օգտագործմանը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և […]

Վտանգավոր խաղաղություն է. ե՞րբ կպայթի պատերազմը/վիդեո/

«Այս ընթացքում մենք հերքեցինք պատերազմի գոյությունը, բայց մեր ներսում լավ իմանալով, որ հնարավոր չէ թուրքի հետ հենց այնպես հաշտություն կնքել: Մենք չկասկածելով մեր տղերքի հզորությանը հանգիստ ենք հիմա: Բայց հարցը նրանում է, որ նրանք ուզում են ու մերոնք չեն տալու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տավուշեցի ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը ամեն վարկյան սպասում է պատերազմի: Նրա […]

Հող տա՞նք. գեներալ Մանվելը առաջին անգամ պատմում է /վիդեո/

ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կարևորում է մշակութային առաջընթացի բոլոր դրսևորումները: Օրերս ԵԿՄ հարկի տակ կազմակերպվեց բանաստեղծուհի Անի Մնացականյանի անդրանիկ «Աստիճաններով դեպի սեր» անդրանիկ ժողովածուի շնորհանդեսը: Գեներալ Մանվել Գրիգորյանը կարևորելով գրականության դրսևորումները հայ ժողովրդի պատմության կայացման ենթատեքստում նկատեց.«Առանց գրականություն չկա հայ ժողովուրդ, պատմություն կամ հասկացողություն: Առանց գրականության կյանքը էություն չունի: Մեր ԵԿՄ հավերժ նախագահը` Վազգեն […]

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովը նախօրեին միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին։ Նախագիծը Խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը: Ֆրանսիական զլմ-ների տեղեկացմամբ՝ Խորհրդարանը 21 կողմ եւ ոչ մի դեմ ձայներով ընդունել է  «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում առաջարկված փոփոխությունները, որ խոստացել էր կատարել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նախագիծն այժմ ուղարկվել է Սենատի ընդունմանը, այն կքննարկվի […]

Ադրբեջանը չպետք է հույսեր փայփայի. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց՝ նիստի ընթացքում քննարկել ենք ներքաղաքական, արտաքին քաղաքական, ներկուսակցական հարցեր: ‹‹Նախագահը ներկայացրեց  Քերիի  հետ ունեցած զրույցի, ինչպես նաև Շտայնմայերի հետ անցկացված հանդիպման մանրամասները: Պետք է վերահաստատենք, որղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ն ունի կոնկրետ դիրքորոշում. այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի