17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Առաջ՝ դեպի հաղթանակներ. Վիգեն Սարգսյան

«Այս ցուցահանդեսն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և միտված է պաշտպանության ոլորտում հայրենական գիտատեխնիկական ոլորտի արդի ձեռքբերումներն օգտագործելուն, ներդրումները խթանելուն և միջազգային կապերի ընդլայնմանը»,-այսօր սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  «Ներկայումս միջազգային շուկայում ճանաչում գտած ու մարտական կիրառման մեջ փորձված սպառազինության ու ռազմական տեխնիկայի կողքին, պաշտպանության տեխնոլոգիաների ոլորտում առավել […]

«Էստի համեցե՛ք»-ից առաջ

«Չեմ ուզում  հույսեր կապել Նախագահի նյույորքյան այցի հետ: Հաճախ է պատահել, որ սփյուռքահայերը ներդրում են արել, բայց կարճ ժամանակ անց փոշմանել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` ընդգծելով, թե պիտի  «հստակ ծրագրեր մշակենք, որ կարողանանք ներդրում անողներին համոզել, որ  մեր երկրում, իսկապես, ներդրումներ անելն ապահով է: «Սփյուռքի ու ու ՀՀ-ի միջև ջրբաժան է  առաջացել: […]

Մամուլը շատ է գրում, որ երկար դիմադրել եք. վարչապետը` ՊԵԿ նախագահին

Այսօր` հոկտեմբերի 13-ին  կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ   վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Վարդան Հարությունյանին ՊԵԿ-ի նախագահ նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց, որ  համաձայնել է համատեղ աշխատանքի: «Մանավանդ որ մամուլը շատ է գրում, որ երկար դիմադրել եք»,- կատակեց վարչապետը: Վարչապետը շնորհավորեց նաև  Արսեն Հարությունյանին ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Վարչապետը հանձնարարեց  բոլոր գերատեսչություններին մաքսիմալ […]

« Ծանր էր, որ Արցախում չէինք, բայց այս պոստն էլ է կարևոր» /վիդեո/

«Քառօրյա պատերազմի օրերին մենք էլ մեր դիրքերն էինք պահում: Ծանր էր, որ Արցախում չէինք, բայց այս պոստն էլ է կարևոր, չէր կարելի թուլանալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում գտնվող զորամասի պայմանագրային զինծառայող Հովակիմ Սարյանը: Պայմանագրային զինծառայող Վարդան Անտոնյանն էլ հավելեց.«Թող թուրքը միշտ մտածի, մենք միշտ պատրաստ ենք կռվել՝ հոգով, ֆիզիկապես […]

«Մենք չենք զգում որևէ ճնշում Թուրքիայի կողմից». Բունդեսթագի փոխխոսնակի հարցազրույցը Henaran.am-ին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերի խոսքով` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի կողմից Գերմանիայի վրա ճնշումներ չկան. «Ոչ, մենք չենք զգում որևէ ճնշում, և  հնարավոր չէ ճնշում գործադրել մեզ վրա` որպես գերմանական խորհրդարանի ու նրա ներկայացուցիչների»,-խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: «Մենք […]

Նոր նշանակում

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է Ոստիկանության շտաբի պետի պաշտոնից եւ նշանակվել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ։ Ոստիկանությունից  հայտնում են, որ  ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանը, նա անցել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

Սեյրան Օհանյանն ընդդիմադիր կդառնա՞

«Սեյրան Օհանյանի՝ ակտիվ քաղաքականության մեջ մտնելը չեմ բացառում: Բոլոր  ներկա և նախկին քաղաքական գործիչներն էլ  ուզում են քաղաքականության  մեջ մտնել: Բայց նրան ընդդիմության մեջ պատկերացնելը խնդրահարույց  է, քանի որ նա Սերժ Սարգսյանի  թիմից է», – Henaran.am-ի հետ զրույցում նման  տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե հնարավոր է՝ Սեյրան Օհանյանը վերադառնա […]

Աշխատանքը խորհրդարանում շարունակելու եմ․ Տ․ Ուրիխանյան

Տ. Ուրիխանյանի  հայտարարությունը մանդատը վայր դնելու հարցի վերաբերյալ Վստահաբար, մի քանի հազար քաղաքացիների  բաց նամակները, խորհրդարանի իմ մի քանի տասնյակ գործընկեր պատգամավորների արձագանքը, ժողովրդի շահի պաշտպանության շարունակության պահանջվածությունն  ունեցան չափազանց էական ազդեցություն  պատգամավորական մանդատս վայր դնելու որոշման վրա: Խորհրդակցությունների շարք եմունեցել  խորհրդարանական գրեթե  բոլոր  ուժերի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և չափազանց բարձր եմ գնահատում հարգարժան գործընկերներիս […]

Ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Վիկտոր Դալլաքյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը։ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում նշվել է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ. Վիկտոր Դալլաքյանին ազատել Հայաստանի Հանրապետության նախագահի […]

Ինչո՞ւ հոգեբաններ չեն աշխատում /վիդեո/

«Հոգեբանական ծառայություններ պետք է լինեն նաև որոշակի կառույցներում: Ասենք՝ գործարաններում, բանկերում, Ազգային ժողովում և նախագահի աշխատակազմում  պետք է աշխատեն հոգեբան- խորհրդականներ: Հայաստանում այս պրակտիկան չկա, որը ես համարում եմ շատ սխալ բան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանի խոսքով` բազմաթիվ երկրներում, մասնավորապես արևմուտքում շատ են կարևորում հոգեբանների աշխատանքը նախագահի աշխատակազմում: «Նախագահի աշխատակազմում հոգեբանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի