17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Նրա թողած ողբերգության հետքերով» /վիդեո/

«Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտածը ճշմարտություն էր.երկիրը կամաց-կամաց գնում է դեպի անդունդ: Բայց, այսօրվա վարչապետը տնտեսական ուղղորդումների մեջ իրեն արդարացնում է և ինձ թվում է, որ առաջիկայում մեր դրամը անկում չի ապրի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հնչեցրած ահազանգին, ասաց ՀԵՄ (Հայ երիտասարդաց միություն)  հիմնադիր, նախկին քաղբանտարկյալ,  բանաստեղծ, հրապարակախոս Մերուժան Հովհաննիսյանը: Մերուժան Հովհաննիսյանը նկատում է, […]

Վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ նախագահ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ ամփոփել երևանյան նստաշրջանի արդյունքները: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքների վերաբերյալ Հարգելի՛ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հենց նոր վերջացավ ՀԱՊԿ […]

Կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը /ֆոտո/

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նստաշրջանում քննարկվել են ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները: Նիստի օրակարգում […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով քննարկումից հետո ընդլայնված նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք հետաձգել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Օրակարգից հարցը հանվել է։ Այդ հարցին կանդրադառնանք  տարվա վերջին՝ Ռուսաստանում»,- ասել է նա։

Ֆրանսիայի Սենատի որոշումը ցույց տվեց, որ Անկարայի ժխտման և շանտաժի քաղաքականությունը կործանման է մատնված․ Շարմազանով

Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ՝ Ֆրանսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին, պայքարում է քսենոֆոբիայի և մարդկության դեմ հանցագործությունների դեմ։ Այդ մասին, մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հիշյալ բանաձևը վերահաստատեց, որ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, ավելին՝ Եվրոպայում ժխտման քաղաքականության […]

Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում․ Լավրով

Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС գործակալությունը։ «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ` ապահովելով Լեռնային Ղարաբաղի  ապաշրջափակումը եւ տարածաշրջանում բնականոն տնտեսական համագործակցությունը»,- ասել է նա լրագրողներին։ Լավրովը նշել է, որ եթե հանկարծ Հայաստանը և  Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը` այն չկապելով […]

Պուտինի այցելության նպատակը

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան թեկուզև ՀԱՊԿ-ի շրջանակներում է, սակայն սա ուղղակի առիթ էր՝ քաղաքական որոշակի նպատակներին հասնելու համար: «Պիտի այս ամեն ինչը նայենք միջազգային քաղաքականության կոնտեքստում. Ռուսաստանը հիմա շատ ինտենսիվ փորձում է  հարաբերություններ կառուցել այս տարածաշրջանի երկրների հետ: Մասնավորապես հիշում եք՝ […]

Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած արյունոտ միջադեպից

Քիչ առաջ    Henaran.am-ը  Ոստիկանությունից տեղեկացավ՝ Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության   փաստով քրեական գործ է հարուցվել՝  Քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի հատկանիշներով. այն է՝  ծեծկրտուք և խուլիգանություն: Տուժածներ չկան, քրեագետները դեռ քննում են դեպքի վայրը։ Մեքենաներից մեկը պատկանել է  Իգիթյան Արդիկին (Անդրանիկին)։ Հայտնաբերվել է 4 փամփուշտ` գազային ատրճանակից արձակված:  Թեև դեպքի վայրում եղել են արյան հետքեր, այդուհանդերձ, […]

Մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեղմ կազմով նիստը /ֆոտո/

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի սեղմ կազմով նիստը՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնի, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ: Նիստը վարում է Հավաքական անվտանգության խորհրդում […]

Գործարարների ընտանիքները վիճաբանել են. նոր մանրամասներ Գյումրու փոխհրաձգությունից /ֆոտո/

Ինչպես հայտնել ենք, այսօր ժամը 14-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրիի 50-ամյակի կամուրջի մոտ։ Նախնաական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել են կրակոցները։ Վիճաբանել են տվյալ փողոցում բնակվող ու իրենց բիզնեսով զբաղվող երկու գործարարների ընտանիքների անդամներ՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող Իգիթյաններն ու փայտի վաճառքով զբաղվող Մխոյենք։ Դեպքի վայրում աշխատում են Շիրակի մարզի ոստիկանները, բայց որևէ պաշտոնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի