24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Լևոն Հայրապետյանին սատարողին փորձում են վարկաբեկել/տեսանյութ/

Գրող, լրագրող, իրավապաշտպան Հայկազ Մակարյանը մեկ տարուց ավելի է, որ զբաղվում է  Մոսկավայում բնակվող հայտնի գործարար, անազատության մեջ գտնվող Լևոն Հայրապետյանի պաշտպանությանը առնչվող հարցերով: «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի»  հանձնախմբի անդամը ընդգծում է. «Մեծարգո պարոն Հայրապետյանին ես ասում եմ՝ Գանձասարի առյուծ, որովհետև նա Արցախը ու Հայաստան աշխարհը իրապես միաձուլեց: Ինչ գործնեություն ծավալել եմ  պարոն Հայրապետյանի համար […]

«Չենք կարող ապահովել մի իրավիճակ, երբ ՀԱՊԿ կամ ԵՏՄ անդամ բոլոր երկրները մեր սրտով շարժվեն»

«Ակնհայտ է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև գործարք է տեղի ունեցել, և այստեղ չկան բարոյական արժեքներ, կա միայն շահ, և «նպատակն արդարացնում է միջոցը» մոտեցումը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀկ պատգամավոր Շիրակ Թոոսյանը՝ անդրադառնալով բլոգեր Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի քայլին: Նա ընդգծեց, որ  մենք չենք կարող ապահովել մի իրավիճակ, երբ […]

«Վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր ժամանակին վիրավորել են»

«Ծառուկյանի՝ ԲՀԿ համագումարի ընթացքում հնչեցրած ելույթն, ըստ էության, շատ չէր տարբերվում նրա նախորդ ելույթներից: Բայց  Ծառուկյանը վրիժառու է: Այս սա հետաքրքիր է: Միակ նորությունը վրեժն ու ռևանշն է լինելու: Ուղղակի ռևանշի մասին նա  ոչ մի բան չասաց, լռեց… Դե, տեխնիկական նկատառումով, ես էլ կլռեի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր  Ազատ […]

Չի բացառվում, որ էլի զոհեր կլինեն.ՀԱԲ-ի մարտիկ /տեսանյութ/

«Վստահ եմ, որ մեր պաշտպանության նախարարությունը լիարժեք տիրապետում է իրավիճակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԲ-ի մարտիկ Գագիկ Դանիելյանը: «Ցավալի է, որ զոհեր են լինում, չի բացառվում, որ էլի զոհեր կլինեն: Մենք պատերազմող երկիր ենք և զինադադար կոչվող հասկացողությունը զրո արժեքի է»-ընդգծեց Գագիկ Դանիելյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Էջմիածնի քաղաքապետը ոսկյա մատանիներ է նվիրել

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ այս տարի եւս Տրնդեզի գեղեցիկ միջոցառում անցկացվեց քաղաքի Կոմիտասի անվան Մշակույթի պալատի մոտ: Ավանդական բոլոր արարողակարգերի պահպանմամբ Էջմիածնի նորապսակ զույգերի եւ քառասնօրյա մանկան համար վառվեցին կրակները: Նորապսակները քաղաքապետից ոսկյա մատանիներ, իսկ մանուկը՝ ոսկյա խաչ նվեր ստացան: Միջոցառմումն ուղեկցվեց հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորի օրհնությամբ եւ քաղաքապետարանի մշակութային խմբերի ներկայացրած բեմականացմամբ […]

«Սամվել Բաբայանի հետ մտերիմ հարաբերություններ ունեմ, բայց այդքանը»

«Ես ընդհանուր առմամբ ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից: Այսօր էլ ուզում եմ ասել, որ ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել, չնայած նրան, որ, գիտեք, ես որտեղից եմ եկել: Իմ գործունեության մեջ էլ ես երբևիցե չեմ փորձել ազդել որևէ կուսակցության, որևէ անհատի վրա: Բոլոր որոշումներն  ընդունվում են փոխադարձ հարգանքի, փոխադարձ քննարկումների շրջանակներում»,-այսօր լրագրողների հետ […]

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան. հուշագիրը ստորագրվեց (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը ստորագրեցին համատեղ հուշագիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման վերաբերյալ: Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ այս դաշինքի բոլոր անդամները լինելու են ժողովրդի ընկերները, և որ դաշինքի բոլոր անդամների համար հավասար են լինելու գյուղի արդար մշակը, գյուղացին, զինվորը, սահմանամերձ գյուղում ապրողը, […]

Ուզում են «կոտրել» Շիրխանյանին. փաստաբանը կրկին ահազանգում է /տեսանյութ/

Պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանին  փետրվարի 11-ից թույլ չեն տալիս տեսակցել նաեւ իր պաշտպանի հետ: «Կարելի է ասել, որ Վահան Շիրխանյանը կատարյալ մեկուսացման մեջ է պահվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շիրխանյանի պաշտպանը՝  Հայկ Ալումյանը: Ալումյանի  խոսքով՝ սա չլսված երեւույթ է:  Պատճառաբանությունը մեկն է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Վահան Շիրխանյանը չի […]

Նիկոլ Փաշինյանը իմ հիմնական մրցակիցը կլինի. Ալեն Սիմոնյան/տեսանյութ/

«Լրատվամիջոցների ներկայությամբ կվորոշվի, թե ով է գլխավորելու «Ելք» դաշինքի ցուցակը»,-այսօր՝ փետրվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը: «Չեմ ուզում բացել չակերտները, բայց ԶԼՄ-ների ներկայացուցիչները ներկա կգտնվեն և կհետևեն գործընթացին, թե ինչպես կձևավորվի առաջին եռյակը «Ելք» դաշինքի: Մեզ մոտ առաջին օրվանից մինչ օրս ամեն ինչ նորմալ է, իր հունով […]

«Ափսոսում եմ, որ ‹‹Ժառանգություն››-ից մնացել են փշրանքներ»

«Դա իրենց որոշելիքն է, և որևէ հատուկ վերաբերմունք չունեմ»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ «Ժառանգություն» կուսակցությունը ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ որոշել է միանալ Օհանյան-Օսկանյան դաշինքին, այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Պարզապես ափսոսում եմ , որ հովհարային անջատումերով գործիչների շնորհիվ երբեմնի հզոր ‹‹Ժառանգություն›› կուսակցությունից այսօր մնացել են ընդամենը փշրանքներ»,-հավելեց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի