08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սամվել Բաբայանի հետ մտերիմ հարաբերություններ ունեմ, բայց այդքանը»

«Ես ընդհանուր առմամբ ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից: Այսօր էլ ուզում եմ ասել, որ ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել, չնայած նրան, որ, գիտեք, ես որտեղից եմ եկել: Իմ գործունեության մեջ էլ ես երբևիցե չեմ փորձել ազդել որևէ կուսակցության, որևէ անհատի վրա: Բոլոր որոշումներն  ընդունվում են փոխադարձ հարգանքի, փոխադարձ քննարկումների շրջանակներում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է լուրերին, թե Սամվել Բաբայանն է հովանավորում իրենց դաշինքը, բանակցություններ վարում, նա նշեց, որ Սամվել Բաբայանի հետ մտերիմ հարաբերություններ ունի. «Բայց այն, որ ասվում է, որ նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»:

Հարցին թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով գնում են իշխանափոխության, նա պատասխանեց. «Ոչ միայն այս դաշինքը, այլ նաև յուրաքանչյուր կուսակցություն, քաղաքական ուժ, որ այսօր ձևավորվել են, գնում են իշխանություն ձևավորելու: Նույնն էլ մենք գնում ենք իշխանություն ձևավորելու: Իշխանության ձևավորման ընթացքում նրանք, ովքեր կկարողանան ժողովրդի մոտ մեծ քվեներ ձեռք բերել, հենց նրանք էլ կլինեն այդ իշխանության տերը: Այն, որ երկրում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ոչ միայն ես, այլ ժողովրդի 99 տոկոսն է նկատում, և ես համամիտ եմ»:

Հարցին, թե հետընտրական փուլում քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր կանի, նա հորդորեց ժամանակից շուտ չխոսել նման երևույթների մասին: Իսկ արդյոք իրեն հնարավոր կլինի տեսնել հրապարակներում հանրահավաքներ անելիս, նա նման հավանականությունը չբացառեց` նկատելով, որ եթե կուսակցությունը, դաշինքը հանրահավաք անի, ինքն էլ կմասնակցի:

Անդրադառնալով հարցին, որ եթե իրենց դաշինքն իշխանություն ձևավորի, Մարտի 1-ի բացահայտման գործն  իրենց օրակարգում կլինի՞, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իրենք բացառապես գործելու են օրենքի շրջանակներում: «Եթե կան թերություններ, որոք եղել են և այդ թերությունները բացահատված չեն, մենք մեր ներուժը կօգտագործենք, որպեսզի բացահայտվի… Ինչո՞ւ ենք մենք շեշտը դնում Մարտի 1-ի վրա, եթե գործեր կան, որոնք չբացահայտված են, և օրինապահ մարմինները զբաղվում են, պետք է հասցնենք մինչև վերջ»,-եզրափակեց Պաշտպանության նախկին նախարարը:

Նա չհերքեց, որ այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ կան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ