13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԸՆՏՐԱՆԻ

Փողը ՀԱԿ-ին էլ է լույս տալի՞ս

ՀԱԿ հանրահավաքների պարբերականության կրճատումը պայմանավորված է երկրում ժողովրդավարության առաջընթացով: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: ‘’Որեւէ մեկը թող չփորձի ժողովրդի կամքի հետ խաղալ, նրա գիտակցության հետ հաշվի չնստել:Մեր ժողովուրդը հենց սկսում է ճանաչել` եթե դրական առումով է ճանաչում, ապա  գնում է տվյալ քաղաքական ուժի հետեւից, […]

Տատիկի տատունները եւ Հայոց ցեղասպանության խորքերը /վիդեո/

Շվեդիայում ցուցադրված “Տատիկիս դաջվածքները” ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, այդ երկրում բնակվող թուրքերի բողոքն է առաջացրել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Ի պատասխան թուրքերի բողոքների` շվեդական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ ֆիլմը ոչ թե ցեղասպանության մասին է, այլ ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարդալյանի տատիկի հիշողությունների մասին: “Տատիկիս դաջվածքները” ֆիլմի շնորհանդեսը կայացել է 2011-ի սեպտեմբերին, որից […]

“ԱՐ”-ում փոխտնօրենին չէին ճանաչում

Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը, “ԱՐ” հեռուստաընկերության տնօրեն Արամ Հարությունյանը ազատվել է աշխատանքից եւ նոր տնօրեն է նշանակվել Արամ Ղազարյանը: Ի դեպ, “ԱՐ” հեռուստաընկերությունը առաջինն է մեր գործընկերներից, որ խնդրեց հարցերը ուղարկել գրավոր: Նկատենք, որ “Տեղեկատվության ազատության մասին” օրենքով, նրանք մեր հարցմանը պատասխանեցին սահմանված` 5-օրյա ժամկետում: Եվ այսպես, “ԱՐ” հեռուստաընկերությունում առաջիկայում կադրային “ջարդ” չի սպասվում:  Փոփոխություն […]

Բերդում մակարոն են արտադրում /վիդեո/

 “Վանաձոր” քրեակատարողական հիմնարկում արդեն մի քանի օր է, ինչ մակարոն են արտադրում: Կալանավորների յուրօրինակ զբաղվածությունը հնարավոր դարձավ “Աջակցություն դատապարտյալին” հիմնադրամի աջակցությամբ: Մակարոնի արտադրամասում աշխատում են 3 դատապարտյալ, բայց աշխատողների թիվը համալրվելու է: Առայժմ 3 տեսակի մակարոն է արտադրվում, ժամում մոտավոր հաշվարկներով 80 կգ:  Դատապարտյալը համարվում է պայմանագրային դաշխատող,  աշխատանքի դիմաց  վարձատրվում է,  իսկ աշխատավարձը փոխանցվում է ընտանիքին: […]

Աչքներս լույս, Լյուսիա …

Հունվարի կեսերից ադրբեջանական կայքերը սկսեցին կանխատեսել, թե ով է ներկայացնելու Հայաստանը Բաքվում կայանալիք Եվրատեսիլին: Այն որ հավանական թեկնածուներից մեկի՝ ԱՄՆ-ում բնակվող հայազգի երգչուհու՝ Լյուսիա Մունի մանկությունն անցել էր Բաքվում, Ադրբեջանի ԶԼՄ-ներում դարձավ աչքալուսանքի պես մի բան:  Henaran.am-ը տեղեկացրել էր իր ընթերցողներին ադրբեջանական ապատեղեկատվության մասին: Այնուհետև հայկական լրատվամիջոցները՝ այդ թվում Henaran.am-ը, ներկայացրեցին Լյուսիա Մունի հետ հարցազրույցը, որտեղ երգչուհին պատմում էր իր հայկական արմատների, Բաքվի ջարդերի և Հայաստանը […]

Ով մեր լավը չի ուզում` հայ է…

Չնայած նրան, որ Բաքվում մեծ թափով շարունակվում են Եվրատեսիլյան նախապատրաստական աշխատանքները, եվրոպական մի շարք ԶԼՄ-ներ արդեն իսկ բացասական են արտահայտվել մրցույթը Բաքվում անցկացնելու վերաբերյալ: Ավելին, բացասական են տրամադրված նաև Ադրբեջանում գործող քաղաքական մի քանի ուժեր: Պետական վերնախավի կամակատարը հանդիսացող ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար, չեն տեղեկացնում այս մասին: Այնուհանդերձ, դանակը հասել է ոսկորին, ուստի ադրբեջանցի պաշտոնյաները մեկը […]

“Ես ծանր եմ շատ, միգուցե սաղ չմնամ…” Վահրամ Սահակյանը սատարում է Մաշտոցի պուրակում գտնվողներին

 Ծանր հիվանդության պատճառով Վահրամ Սահակյանն անորոշ ժամանակով դադարեցրել է իր աշխատանքները vraert.com կայքում: Նա փակել է իր էջերը բոլոր սոցիալական ցանցերում, դադարեցրել հոդվածներ գրել մամուլում, հանդես գալ հեռուստատեսությամբ։ Նա անկարող է մասնակցել որեւէ գրական, հասարակական-քաղաքական ձեռնարկման: Այս մասին հայտնել է արձակագիր Էդգար Կոստանդյանն այսօր իր ՝ kostandyanblog-ում` նշելով, որ Վահրամ Սահակյանը, պարբերաբար գտնվում է հիվանդանոցում […]

ԲՀԿ-ն, հայտնիներն ու ցուցակի անցողիկ տեղերը

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը օրերս ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Այսօր այս մասին  Henaran.am-ին ասաց ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը: “Դիմումը ստացել ենք, բնականաբար, կընդունվի”,-նշեց նա: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ այլ հայտնիներ եւս ԲՀԿ-ի շարքերն անցնեն: Բաղդասար Մհերյանը ոչինչ չբացառեց: Նկատենք, որ 2007-ին էլ ԲՀԿ-ի ցուցակում հայտնիներ կային` արվեստագետ Արամ Իսաբեկյանը, լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի […]

Ուիթնի Հյուսթոնը հետմահու սկանդալի պատճառ է դարձել /վիդեո/

Ամերկյան “KFI-AM 640” ռադիոկայանի հայտնի հաղորդավարներ Ջոն Կոբիլտը եւ Քեն Չամպոուն պատժվել են վերջերս վախճանված լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին ոչ կոռեկտ արտահայտվելու համար: Ռադիոկայանի ղեկավարության խոսքով` երկու ռադիոհաղորդավարներին ժամանակավորապես արգելվել է եթեր դուրս գալ “անտակտ եւ ոչ կոռեկտ” պահվածքի պատճառով: Սկանդալը ծագել է այն պատճառով, երբ երգչուհուն նվիրված եթերի ժամանակ հաղորդավարները նրա հասցեին արտահայտվելիս […]

“Վարորդները գինեկոլոգնի են դառել, Էդ գործողությունը ճամփումն ա ըլում …” /վիդեո/

Լոռու մարզի գյուղերից մեկում` Շամուտում անլուծելի խնդիրներից մեկը ծննդատան հարցն է: 352 բնակիչ ունեցող գյուղի համայնքի ղեկավար Բաղիշ Վանյանի խոսքով, բուժկետ ունեն, բուժքույր` եւս, սակայն բուժքույրն ինչ կարող է անել հղիներին: Հարեւան Լորուտում մի ժամանակ հիվանդանոց է եղել, ծննդատուն են ունեցել, սակայն դա վաղուց էր. “Հիմա մեր գեղի վարորդների մեծ մասը երեւի գինեկոլոգնի են դառել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի