23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուիթնի Հյուսթոնը հետմահու սկանդալի պատճառ է դարձել /վիդեո/

Ամերկյան “KFI-AM 640” ռադիոկայանի հայտնի հաղորդավարներ Ջոն Կոբիլտը եւ Քեն Չամպոուն պատժվել են վերջերս վախճանված լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին ոչ կոռեկտ արտահայտվելու համար:

Ռադիոկայանի ղեկավարության խոսքով` երկու ռադիոհաղորդավարներին ժամանակավորապես արգելվել է եթեր դուրս գալ “անտակտ եւ ոչ կոռեկտ” պահվածքի պատճառով: Սկանդալը ծագել է այն պատճառով, երբ երգչուհուն նվիրված եթերի ժամանակ հաղորդավարները նրա հասցեին արտահայտվելիս օգտագործել են “անհեթեթություն” եւ “կոկաինիստիկա” բառերը:

Ռադիոկայանի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ  իրենք չեն հանդուրժի նման մեկնաբանություններն իրենց եթերում: Իսկ ահա հաղորդավարները ընդունել են իրենց մեղքը եւ ներողություն են խնդրել բոլոր ունկնդիրներից եւ  Հյուսթոնի հարազատներից:

“Մենք սխալ ենք թույլ տվել եւ համաձայն ենք  ռադիոկայանի ղեկավարության որոշման հետ: Մենք ոչ հարիր բառեր ենք օգտագործել”,-նշել են երկու հաղորդավարները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ