19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

“Ես ծանր եմ շատ, միգուցե սաղ չմնամ…” Վահրամ Սահակյանը սատարում է Մաշտոցի պուրակում գտնվողներին

 Ծանր հիվանդության պատճառով Վահրամ Սահակյանն անորոշ ժամանակով դադարեցրել է իր աշխատանքները vraert.com կայքում:

Նա փակել է իր էջերը բոլոր սոցիալական ցանցերում, դադարեցրել հոդվածներ գրել մամուլում, հանդես գալ հեռուստատեսությամբ։

Նա անկարող է մասնակցել որեւէ գրական, հասարակական-քաղաքական ձեռնարկման: Այս մասին հայտնել է արձակագիր Էդգար Կոստանդյանն այսօր իր ՝ kostandyanblog-ում` նշելով, որ Վահրամ Սահակյանը, պարբերաբար գտնվում է հիվանդանոցում եւ նորությունների դեպքում անպայման կտեղեկացնեն: Ըստ որոշ տեղեկությունների`  Վահրամ Սահակյանի մոտ “ուղեղի բորբոքում” է:

Վահամ Սահակյանը, սակայն հասցրել է ուղերձով սատարել  Մաշտոցի պուրակի ակտիվիստներին: “Ես վատառողջ եմ, ծանր եմ շատ, միգուցե սաղ չմնամ, մի աչքս չի տեսնում, բայց դեռեւս գիտակցում եմ: Էն կենդանիները, որոնք Մաշտոցի փողոցի երեխաներին ինչ-որ բանով կնեղացնեն, ես գիտեմ, թե ինչ կանեմ նրանց հետ”,-ասել է նա:

Henaran.am-ը Վահրամ Սահակյանին շուտափույթ ապաքինում է ցանկանում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ