23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“ԱՐ”-ում փոխտնօրենին չէին ճանաչում

Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը, “ԱՐ” հեռուստաընկերության տնօրեն Արամ Հարությունյանը ազատվել է աշխատանքից եւ նոր տնօրեն է նշանակվել Արամ Ղազարյանը:

Ի դեպ, “ԱՐ” հեռուստաընկերությունը առաջինն է մեր գործընկերներից, որ խնդրեց հարցերը ուղարկել գրավոր: Նկատենք, որ “Տեղեկատվության ազատության մասին” օրենքով, նրանք մեր հարցմանը պատասխանեցին սահմանված` 5-օրյա ժամկետում:

Եվ այսպես, “ԱՐ” հեռուստաընկերությունում առաջիկայում կադրային “ջարդ” չի սպասվում:  Փոփոխություն չի լինելու նաեւ քաղաքական-լրատվական հաղորդաշարերում: Ըստ տնօրեն Արամ Ղազարյանի, “նախընտրական քարոզարշավը լուսաբանվելու է ըստ ՀՀ օրենսդրության պահանջների”:

Henaran.am-ի տեղեկություններով, հեռուստաընկերության “Ազադարար” լրատվական կենտրոնում լրագրողները աշխատանքի են ընդունվում ըստ արտաքին տեսքի: Սակայն տնօրենը հերքում է դա` նշելով, որ “լրագրողները աշխատանքի են ընդունվում ըստ իրենց մասնագիտական” որակների:

Ի դեպ, երբ փոխվեց հեռուսաընկերության տնօրենը, մենք փորձեցինք  տեղեկանալ,  թե ով է նոր տնօրենը եւ որտեղ է աշխատել մինչ նշանակումը:

Հեռուստաընկերությունից մեզ ասացին, որ դա կոմերցիոն գաղտնիք է, իսկ աշխատողներից ոմանք նշեցին, որ չեն ճանաչում: Արամ Ղազարյանը մեր հարցմանը պատասխանել է, որ մինչ “ԱՐ”-ում աշխատելը` զբաղեցրել է մի շարք կազմակերպությունների ղեկավար պաշտոններ:

2011թ-ի սեպտեմբերից  նա “ԱՐ”-ի փոխտնօրենն էր, իսկ արդեն այս տարվա փետրվարից` տնօրեն: Հետաքրքիր է այս պարագայում, ինչու “ԱՐ”-ի աշխատակիցները չեն ճանաչել իրենց փոխտնօրենին կամ գուցե իսկապես “կոմերցիոն գաղտնիք է”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ