Սկանդալային Ջուլիան Ասսանժի փաստաբանը կխոսի Հայոց Ցեղասպանության մասին

Ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կկազմակերպվի վիդեոկոնֆերանս Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական, հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի մասնակցությամբ: Հեղինակավոր մասնագետը հանդես կգա “Մտածենք մտածողության մասին. ինչո՞ւ են Հայոց Ցեղասպանությունը ժխտողները սխալ” թեմայով դասախոսությամբ: Նշենք, որ Ջեֆրի Ռոբերթսոնը սկանդալային Վիկիլիքս կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժի փաստաբաններից է: