Սեւանա լճում շարունակում են փնտրել խեղդված տղամարդուն
Սեւանա լճում շարունակվում են երեք օր առաջ փետրվարի 17-ին ջրահեղձ եղած, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնակիչ, 1957 թվականին ծնված Արամայիս Մանուկյանի մարմնի որոնողական աշխատանքները:
Henaran.am-ի Գեղարքունիքի թղթակցին Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը տեղեկացրեց, որ Սեւանա լճի սառույցների վրա ձկնորսության նպատակով բարձրացած Արամայիս Մանուկյանի ոտքերի տակ սառույցը ջարդվել է ափից մոտ 150 մետր հեռավորության վրա: Եւ ջրախեղդ եղած բնակչին փնտրում են նշված շառավղով:
Դեպքի վայրում օգնություն ցուցաբերող գյուղացիներն եւ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցներն Արամայիսի դին չեն կարողացել առայժմ գտնել:
Որոնումներն երկուշաբթի եւս շարունակվել են: Բայց ինչպես վկայում են համագյուղացիները` փնտրտուքներին մեծապես խոչընդոտում են դեպքի վայրում կուտակված սառցաշերտերը: Սեւանի ափամերձ համայնքների բնակիչներին մարզի փրկարար ծառայության աշխատակիցները զգուշացրել են չբարձրանալ լճի սառույցների վրա, այն որոնք կարող են ամեն պահ ջարդվել եւ ողբերգական միջադեպերի պատճառ դառնալ: