18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Գերմանիայում Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել Դեմիրթաշին

Գերմանացի քաղաքական գործիչները Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով արդեն 13 ամիս է ինչ  գտնվում է բանտում: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Դեմիթաշին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական»(SPD), «Ձախերի»-ի և «Կանաչներ»-ի կուսակցությունների խմբակցությունների նախագահները: Վերջիններիս կողմից արված համատեղ հայտարարության մեջ մասնավորապես կոչ է […]

Ստամբուլում մետրոյի կայարանից հեռացրել են Թրամփի անունով ցուցանակները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ են ընդունում: Ըստ «CNNTurk» լրատվական կայքի՝  որպես բողոքի դրսևորում, Ստամբուլի մետրոյի Շիշլի կայարանից հեռացվել են կայարանի հարևանությամբ գտնվող «Trump» առևտրի կենտրոնի տեղը հուշող ցուցանակները, ինչպես նաև գետնանցումի պատի «Trump» գրությունը: Նշվում է, որ  գիշերային ժամերին հեռացված ցուցանակների […]

Բաքվի ձեռքբերումը

Բաքուն և Աստանան ստեղծում են երկու աշխատանքային խումբ` ղազախական նավթն ու գազն Ադրբեջանի տարածքով համաշխարհային շուկաներ արտահանելու համար։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևը։ Ըստ նրա՝ ղազախական գազի արդյունահանման ծավալները մեծանում են ու Ադրբեջանը դիտարկվում է որպես այդ գազի տարանցման ուղիներից մեկը։ Նա նշել է, որ իրենք քննարկում են Ղազախստանի արևմուտքում LNG […]

Պատերազմի դեպքում Թուրքիան կներքաշվի ղարաբաղյան կարգավորման մեջ. 168 Ժամ

Ներկայումս Ռուսաստանին թեև ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան և անկանխատեսելի է, և կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը: Թուրքիան կշարունակի միջամտել: Ամենայն հավանականությամբ այդ միջամտությունը կհաջողվի միայն այնպիսի դեպքերում, ինչպիսին ապրիլյան դեպքերն էին, այսինքն` եթե լինեն բախումներ, այլապես […]

Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել Թրամփի որոշման դեմ (լուսանկարներ)

Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի  մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ստամբուլի Ֆաթիհ Սուլթան մզկիթում ուրբաթօրյա նամազից հետո բողոքի ակցիա է կազմակերպվել, որին հազարավոր մարդիկ են մասնակցել: Ստամբուլի «Հուլիսի 15-ի նահատակների» կամուրջի մոտ ցույց են կազմակերպել «Հուլիսի 15» միության ներկայացուցիչները:  Ցուցարարները պարզել են Թուրքիայի և Պաղեստինի դրոշները՝ բացականչելով. «Ինչպես […]

Էրդողանը Հունաստանից պահանջել է Թուրքիային արտահանձնել թուրք զինվորականներին

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հունաստանի  վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, որից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` ասուլիսի ժամանակ Էրդողանը պահանջել է Հունաստանի իշխանություններից Թուրքիային արտահանձնել այն զինվորականներին, որոնք 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո փախել են Հունաստան և ապաստան խնդրել տեղի իշխանություններից: «Թուրքիան երկար տարիներ […]

Թուրքիայում կանցկացվի «Ցասման ուրբաթ»` ըննդեմ Թրամփի որոշման

«Իսլամական դիմակայության շարժումը» (ՀԱՄԱՍ) ընդդեմ Իսրայելի «Ցասման ուրբաթ» է հայտարարել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ «ՀԱՄԱՍ»-ի կոչն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Թուրքիայում: Թուրքիայի տարբեր շրջաններում բնակիչներն ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ցույցեր կկազմակերպեն և կաղոթեն ազատ Պաղեստինի համար: […]

Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Հունաստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել  Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Հանդիպմանի ժամանակ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել է հունական կողմի հասցեին:    «Թուրքիայում հույների հանդեպ այնպես չեն վարվում, ինչպես Հունաստանում՝ թուրքերի: Արևմտյան Թրակիայում (Հունաստան) նույնիսկ «թուրք» բառ գրելը դարձել մեծ դժվարություն: Բայց չմոռանանք, որ ձեր մուտքը ՆԱՏՕ մենք ապահովեցինք: Եթե մենք խոչընդոտեինք, դուք […]

Ալիևից ներողություն չենք խնդրել. թուրք մտավորականները հերքում են

Թուրքիայի արտգործանխարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուի դեմ հետաքննություն է սկսվել Արցախ այցելության համար: Մտավորականներն Արցախ էին այցելել սեպտեմբերին, ինչից հետո Ադրբեջանը «երկրի տարածքն ապօրինի հատելու» մեղադրանքով նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարել: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, մտավորականները հայատարարություն են տարածել՝ հերքելով Չավուշօղլուի […]

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ դատապարտել են Թրամփի որոշումը

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ համատեղ հայտարարություն են ստորագրել`  կապված այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչել է որպես  Իսրայելի մայրաքաղաք: Ըստ թուրքական  «Dosyahaber»  լրատվական կայքի՝ հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), երկրի  գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական » (CHP-ԺՀԿ), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) և  «Ազգայնական շարժում » (ԱՇԿ-MHP) կուսակցությունները: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի