18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Հայաստանը փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող  «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նիստի ժամանակ խոսել է հարևան երկրների հետ առկա հարաբերությունների մասին։ Ինչպես փոխանցում է թուրքական «Mynet» լրատվակայքը, Էրդողանը նաև անդրադարձել է Հայաստանին։ «Հայաստանը մասնավորապես սփյուռքի ազդեցությամբ փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը և դուրս մնաց բեռնափոխադրման, էներգետիկ և առևտրային ճանապարհներից: Դա այդպես էլ շարունակվելու […]

Թուրքիայում երեք նախկին նախարարի արգելվել է երկրից դուրս գալ

Նախօրեին թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP –ԺՀԿ) անդամ, պատգամավոր Հալուք Փեքշենը, հայտնել է, որ գործարար Ռեզա Զարրաբի գործի շրջանակներում երեք նախկին նախարարի արգելվել է լքել երկիրը։ Հայտնում է «Demokrathaber»-ը։ Ըստ Փեքշենի, ԱՄՆ-ում ձերբակալված Զարրաբը օրեր առաջ ցուցմունք տալիս իր խոսքում հիշատակել է Էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի, Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար […]

Անգլիական «Economist»-ը խիստ քննադատել է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը

Անգլիական «Economist» հայտնի շաբաթաթերթը «Ճանապարհը կորցրած հրթիռներ» վերնագրով հրապարակման մեջ խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի՝ ռուսական արտադրության S-400 հակահրթիռային համակարգեր գնելը: Անգլիական պարբերականին հատկապես զայրացրել է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության ներկայացրած ինֆոգրաֆիկան, որում ցույց է տրվում ռուսական համակարգերի հնարավորությունները:   «Սա ՆԱՏՕ-ի պատասխանատուներին ուղղված չար կատակ է: Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի […]

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրադատարանի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդունած որոշմանը, որով չեղարկվում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու գործով թուրք գործիչների դեմ շվեյցարական դատարանի դատավճիռը:  Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ այն որակելով կարևոր իրավական դիրքորոշում, որը հիմնված է ժողովրդավարության և իրավական սկզբունքների վրա: Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ը, արձանագրելով շվեյցարական դատարանի կողմից ցեղասպանությունը […]

Ստամբուլի հայկական երգչախումբը նշում է հիմնադրման 315 ամյակը

Ստաբուլի Սամաթիա թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու Դպրաց դաս երգչախումբը նշում է հիմնադրման 315-րդ տարին, իսկ Սահակյան երգչախումբը 80-րդ տարեդարձը: Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ երգչախումբը տարեդարձի կապակցությամբ  դեկտեմբերի 3-ին և 9-ին Ստամբուլում հանդես կգա համերգներով: Երգչախմբի ղեկավար Սևան Ագոշյանի ղեկավարությամբ գործող երգչախմբի երգացանկում տարբեր մշակույթներին պատկանող երգեր են տեղ գտել: Համերգների ընթացքում երգչախմբին «Ստամբուլի ժամանակակից […]

Արցախ մեկնած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայում. Չավուշօղլու

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրույցում խոսել է այն 4 թուրք մտավորականների մասին, որոնք սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Լեռնային Ղարաբաղ: Միջանկյալ նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Ուֆուք Ուրասին, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի […]

Թուրքական ավիաուղիները գալիս են Երևան

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել է, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: Այջըն այս մասին հայտնել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը: Ներկայացրել է ընկերության առաջիկա նպատակներն ու առաջնահերթությունները:  Խոսելով առաջիկայում ընկերության նոր ուղղություններ է մասին՝ նա անդրադարձել է Հայաստանին՝  նշելով, որ այն նույնպես ներառելու են իրենց չվացուցակում: […]

Թուրքիայի և Գերմանիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի միջև կայացել է հեռախոսազրույց: «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, հղում անելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, նշում է, որ կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել միասնաբար ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկկողմ լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Էրդողանը գերմանացի գործընկերոջը տեղեկացրել […]

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ Իգոր Պոպովի(Ռուսաստան),Էնդրյու Շեֆերի(ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի(Ֆրանսիա) հետ…Հանդիպման վերաբերյալ Չավուշօղլուն տեղեկություն է հրապարակել իր twitter-յան էջում և կատարել հետևյալ գրառումը՝”Անկարայում հանդիպեցի Մինսկի խմբի համանախագահների հետ և ևս մեկ անգամ հայտնեցի նրանց Թուրքիայի զորակցությունը”… Դե […]

Էրդողանը շարունակում է թշնամացնել բոլորին, այդ թվում՝ օտար ականավոր մտավորականներին

  Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com     Թուրքիայի նախագահ Էրդողանը «օրհնություն» է բոլոր նրանց համար, որոնք դեմ են թուրքական բռնատիրությանը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին: Օր չկա, որ Թուրքիայի կառավարությունը դաժանորեն չվարվի մտավորականների, իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների, լրագրողների և քաղաքական հակառակորդների հետ: Էրդողանն ավելի շատ վնաս է հասցրել Թուրքիայի վարկանիշին, քան որևէ մեկը՝ օսմանյան թուրքերի կողմից 1915 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի