14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող  «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նիստի ժամանակ խոսել է հարևան երկրների հետ առկա հարաբերությունների մասին։ Ինչպես փոխանցում է թուրքական «Mynet» լրատվակայքը, Էրդողանը նաև անդրադարձել է Հայաստանին։

«Հայաստանը մասնավորապես սփյուռքի ազդեցությամբ փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը և դուրս մնաց բեռնափոխադրման, էներգետիկ և առևտրային ճանապարհներից: Դա այդպես էլ շարունակվելու է»,- ասել է Էրդողանը։

Ընդգծել է, որ Թուրքիան համագործակցում է Կովկասի, այդ թվում և Վրաստանի,  Միջին Ասիայի  և   Հարավային Ասիայի երկրների հետ։ Ըստ նրա՝ նշյալ օրինակները ցույց են տալիս, որ Թուրքիան ցանկանում է «աշխուժացնել» հարակից երկրների հետ հարաբերությունները։

Նա նաև նշել է, որ իրենք շարունակելու են պայքար մղել  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ, որոնք երկրում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ