Պոլսի Սբ Մարիամ եկեղեցում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը

Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Մարիամ եկեղեցում սկսվել է Հայոց պատրիարքարանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը նվիրված պատարագը: Ըստ թուրքական «Բուգյուն» թերթի` արարողությանը մասնակցում են կրոնական և քաղաքական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ արարողությանը կմասնակցի ուղերձով: […]