21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան դատապարտել է Բուլղարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կրկին հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ. այս անգամ բողոքի թիրախը Բուլղարիան է: Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն` Թուրքիային և պատմությանն ուղղված զրպարտություն է որակվել Բուլղարիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևը, գրում է Ermenihaber.am-ը: Բուլղարական «ATAKA» կուսակցությունը, որի նախաձեռնությամբ է խորհրդարանի օրակարգ մտել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, […]

Թուրքիային պետք է ստիպել/վիդեո/

«Հայոց ցեղասպանության միջոցառումները կազմակերպված էին բարձր մակարդակով, սակայն ցեղասպանության դրվագներն աշխարհին մատուցված չէր այնպես, ինչպես հարկն էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց  Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը: Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը ոչ թե պետք է խնդրեր, այլ իրավական փաստաթղթերը ներկայացնելով, պահանջեր ճանաչել Հայոց ցեղասպանությունը. կան բավարար իրավական փաստաթղթեր այդ քայլին դիմելու համար: «Ի՞նչը […]

Թուրքիան Վատիկանին խաղաղության ժեստ է արել

Թուրքիայի Էկոնոմիկայի փոխնախարար Ադնան Յըլդըրըմը հրավիրել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինին և Վատիկանի պատվիրակությանը «Expo 2015» ցուցահանդեսի շրջանակներում այցելել Թուրքիայի տաղավար: Ըստ թուրքական «Cumhuriyet» լրատվական կայքի՝ իտալական մամուլը Թուրքիայի այս քայլը բնորոշել է որպես Վատիկանին ուղղված խաղաղության ժեստ, գրում է  Ermenihaber.am-ը: Նշվում է, որ Վատիկանն արդեն դրական պատասխանել է տվել Թուրքիայի հրավերին և այս տարի Միլանում անցկացվելիք ցուցահանդես-վաճառքի […]

Քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, հայտնում է ադրբեջանական АПА-ն: Այդ մասին տեղեկացրել են Մինսկի խմբի գրասենյակից: Այստեղից նաեւ հայտնել են, որ իրենք Փարիզում այս շաբաթ կհանդիպեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Թուրքական հիմնադրամը դատի է տալիս Հայաստանին

Թուրքական «Իզմիր-Էրզրում մշակույթի և համերաշխության հիմնադրամը»-ը ցանկանում է դատաական հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Հիմնադրամի տնօրեն Ջոշքուն Ըշըքը հայտարարել է, որ դատական գործընթացն են սկսելու` պարզելու համար, թե հայերից ու թուրքերից ովքեր են ջարդարարներ եղել ու ովքեր` կոտորվածներ: Ըշըքըս պնդել է, որ իրենց նպատակն է պարզաբանող դատական գործընթացով ցույց տալ, որ «իրականում հայերն են կոտորել […]

Թուրքական եթերում Գալիպոլիի միջոցառման փոխարեն հեռարձակվել է Ծիծեռնակաբերդի միջոցառումը /վիդեո/

Թուրքական CNBC հեռուստաալիքը ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումն ուղիղ եթեր թողարկելու փոխարեն պատահաբար միացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցող միջոցառումը։ Հաղորդավարը կարդացել է Թուրքիայում ընթացող Գալիպոլիի միջոցառման մասին, սակայն տեքստն ուղեկցել են կադրեր՝ Երևանում ընթացող Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումից եւ կադրերում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է եղել։ Տեսանյութը` այստեղ

Էրդողանը վրդովված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների հայամետ աջակցությունից

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ  է ունեցել «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» գլխավոր խորհրդում: Ըստ թուրքական «Սթար» լրատվական կայքի` Էրդողանը խոսել է նաև հայկական թեմայի շուրջ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի նախագահը կոչ է արել «հայկական պնդումները ընդունած» երկրներին նախևառաջ իրենց պատմության սև բծերը մաքրել՝ ընդգծելով, որ այդ հարցում Գերմանիային, Ռուսաստանին, Ֆրանսիային ամենավերջին  է խոսք […]

«Թուրքերը մեծ գումարներ են ծախսում»

 ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԼՂՀ զեկույցի հետ կապված շատ աշխատելու տեղ կա դեռևս, սա մի ամբողջական դինամիկ գործընթաց է: Նա նկատեց, որ թուրքերը մեծ գումարներ են ծախսում, որպեսզի այս զեկույցն ընդունվի: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» […]

Ինքնաթիռն այրվել է Ստամբուլի երկնքում /վիդեո/

Թուրքական ավիաուղիներին պատկանող A320 մարդատար ինքնաթիռը Միլան-Ստամբուլ չվերթն իրականացնելիս վթարային իրավիճակում է հայտնվել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը հայտնում է, որ օդում բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը, ինչի հետևանքով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել: Աղբյուրի համաձայն` այդ պահին ինքնաթիռում գտնվել է 97 ուղևոր: Նրանք տարհանվել են, իսկ հրդեհը մարվել է: Սոցիալական կայքերում թուրք օգտատերերը ակտիվորեն քննարկում […]

Գարիկ Մարտիրոսյանը կարողացավ, Ալիեւի փեսան` ոչ. ադրբեջանցիների հուսահատ պոռթկումը /վիդեո/

Շոումեն, Comedy Club-ի հիմնադիր անդամ Գարիկ Մարտիրոսյանի ջանքերով ռուսական ТНТ հեռուստաընկերությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված տեսահոլովակ, որին մասնակցում էին հեռուստաընկերության հայտնի դեմքերը: Այս փաստը հուսահատության մեջ է գցել ադրբեջանցիներին: Ինչու Գարիկ Մարտիրոսյանը կարողացավ, իսկ ադրբեջանցիները` ոչ, այս հարցը ստիպել է ադրբեջանական haqqin.az-ին ծավալուն ինքնաքննադատական վերլուծություն անել:  Հոդվածագիրը նշում է, որ ТНТ-ի վերոնշյալ տեսահոլովակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի