12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Թուրքերը մեծ գումարներ են ծախսում»

 ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԼՂՀ զեկույցի հետ կապված շատ աշխատելու տեղ կա դեռևս, սա մի ամբողջական դինամիկ գործընթաց է: Նա նկատեց, որ թուրքերը մեծ գումարներ են ծախսում, որպեսզի այս զեկույցն ընդունվի: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» սկանդալային զեկույց է պատրաստում:

Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ Ուոլթերն արդեն իրականացրել է իր փաստահավաք առաքելությունն Ադրբեջանում ու հիմա էլ ցանկանում է գալ Հայաստան, սակայն հայ պատվիրակներն ասել են, որ նա պիտի այցելի ԼՂՀ ու պիտի աշխատի կոնֆլիկտային զոնաների ներկայացուցիչների հետ:

«Հիմա նա պիտի իր քայլերն անի, տեսնենք՝ գնալու է Ղարաբաղ, հանդիպելու է մարդկանց հետ, թե ոչ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է զեկույցի վերնագրին, ապա Հերմինե Նաղդալյանն ասաց, որ վերնագիրը տրված է եղել որպես աշխատանքային վերնագիր, եղել է երեք առաջարկ, ու բյորոն երեքը գումարելով՝ ստացել է այդպիսի վերնագիր: Նաղդալյանը շեշտեց, որ վերնագիրը կարող է փոխել միայն զեկուցողը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ