19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Դավութօղլուն հերախոսազրույց է ունեցել Մերկելի հետ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը անդրադարձել են Թուրքիայում տեղի ունեցած պայթյուններին, գրում է Ermenihaber.am-ը: «Haberturk» լրատվական կայքի տեղեկացմամբ` հեռախոսազրույցի ժամանակ Մերկելը հայտնել է, որ ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է, իսկ Դավութօղլուն նշել է ՔԲԿ-ի դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունը: Անդրադարձ կատարելով Սիրիայից և Իրաքից Թուրքիա գաղթած փախստականների […]

Ադրբեջանը հիստերիկ արշավ է սկսել

Ադրբեջանի իշխանությունները շփման գծում իրավիճակի սրման, չդադարող հետախուզական-դիվերսիոն գործողությունների փորձերին և խոշոր տրամաչափի ականանետների և հրետանու կիրառմամբ շարունակական գնդակոծություններին զուգահեռ հիստերիկ արշավ են ծավալել ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ: Ս.թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները դատապարտող  հայտարարությամբ: Հայտարարությունը, որը  պարունակում է ԼՂՀ […]

Անկարայում հարձակվել են քրդերով բնակեցված թաղամասի վրա. քրդերը լքում են շրջանը

Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների հարձակումից հետո գյուղատնտեսական ոլորտի քուրդ աշխատողները սկսել են լքել Անկարայի Բեյփազար շրջանը, գրում է  Ermenihaber.am-ը: Թուրքական «Vatan» թերթը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը Բեյփազար շրջանի Զաֆեր թաղամասում, որտեղ հիմնականում քրդեր են բնակվում, կրակոցներ են լսվել: Թերթը հայնտում է, որ դեպքի վերաբերյալ  ստացված տեղեկություներ հակասական […]

Հայ դիրքապահների վրա կրակում են թուրքական զենքերից. Սուքիաս Ավետիսյան

«Զենքը մեզ տրվում է արտոնյալ պայմաններով, գործարանային գներով զենք են մատակարարելու ՀՀ, որը հնարավորություն կտա դիմակայել հակառակորդին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ի կողմից Հայաստանի ստացած 200 մլն ամերիկյան դոլար վարկին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և հավելեց, որ այդ զենքով Հայաստանն ուժեղացնելու է իր անվտանգությունը: Սուքիաս Ավետիսյանն անդրադառնալով ՌԴ-ի կողմից […]

Կրկին հարձակվել են «Հուրիեթ»-ի խմբագրության վրա

Թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի Ստամբուլի և Անկարայի խմբագրությունների վրա կրկին հարձակում է իրականացվել: Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ, Թուրքիայի դրոշները ձեռքներին, քարերով ու մահակներով հարձակվել են թերթի խմբագրության վրա, տարբեր կոչեր են հնչեցրել: Ոստիկանության միջամտությունից հետո նրանց հաջողվել է հեռացնել, սակայն ձերբակալվածներ չկան: Հարկ է նշել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները […]

Աշխարհի բանակների վարկանիշը

Global Firepower պորտալը ներկայացրել է աշխարհի պետությունների զինված ուժերի վարկանիշը: Աշխարհի բանակների վարկանիշային ցանկը կազմվել է առանց հաշվի առնելու միջուկային զենքի, քաղաքական-տնտեսական գործոնների, նավատորմի գոյության նշանակությունը: ՀՀ բանակը 74-րդն է՝ մեկ հորիզոնականով անցնելով Վրաստանին: Ադրբեջանի ԶՈւ-ն 63-րդն է:

Ստամբուլում հարձակվել են «Քամփ Արմեն»-ի վրա

Նախորդ գիշեր անհայտ անձինք հարձակում են գործել Ստամբուլի «Քամփ Արմեն» հայտնի հայկական որբանոցի վրա: Տարածքում մշտական հերթապահություն իրականանցնող «Նոր Զարթոնք» շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ 6 անձինք մահակները ձեռքներին փորձել են մտնել ճամբարի տարածք` փորձելով բացել կողպված դուռը: Հերթապահող անձինք նկատել են հարձակումը և ցրել այն, սակայն «Նոր Զարթոնք»-ից տեղեկացնում են, որ վտանգը դեռ պահպանվում […]

Թուրքիան կքայքայվի՞ /վիդեո/

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը կարծում է, որ Թուրքիան դեռևս կենսունակ և ուժեղ պետություն է հաշվի առնելով  վերջին շրջանում Թուրքիայում կատարվող իրադարձությունները: Այս մասին թուրքագետն ասաց  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: Քաղաքագետը երկարաժամկետ հեռանակարում մեր տարածաշրջանում լուրջ գործընթացներ է կանխատեսում: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Թուրքիայում տեղի ունեցած մահաբեր պայթյունը զգացվել է Արարատում

Այսօր Թուրքիայի տարածքում Քրդական բանվորական կուսակցության զինյալները հարձակում են գործել ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա` պայթեցնելով այն, փոխանցում է թուրքական Hurriyet-ը: Ավտոբուսի պայթյունի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ: Զինյալները ականներ են տեղադրել ճանապարհին, եւ երբ ավտոբուսն անցել է, պայթեցրել են դրանք: Հարկ է նշել, որ պայթյունի ձայնը լսվել է նաեւ Արարատի մարզում:

200 հոգանոց խումբը հարձակվել է «Հյուրիյեթի» խմբագրության վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` վերջին հայտարարությունների վերաբերյալ «Հյուրիյեթ» թերթում տեղ գտած մեկնաբանությունից դժգոհ 200 հոգանոց խումբը հարձակվել է «Հյուրիյեթ»ի խմբագրության գլխավոր շենքի վրա, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ «CNNTurk»-ի` Էրդողանին սատարող ցուցարարները քարերով ու մահակներով կոտրել են շենքի պատուհաններն ու դռները: Անկարգությունները ուղեկցվել են «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) և Էրդողանի օգտին բացականչություններով: Դեպքից անմիջապես հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված