19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի տարածքում երկրաշարժ է գրանցվել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քարաքոչան գավառում, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 բալ: Էպիկենտրոնը գտնվել է երկրակեղևից 13,05 կիլոմետր խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև հարակից շրջաններում: Զոհերի, վիրավորների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

PKK-ն հայտնել է, որ Թուրքիայի զինուժի դեմ ամենաարյունալի հարձակում է գործել

Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հայտնել են, որ նոր հզոր հարձակում են գործել թուրքական զինուժի վրա: Վերջինները Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում տարբեր կողմերից հարձակվել են թուրքական զրահամեքենաների վրա, ինչի հետևանքով զոհվել է 15 թուրք զինվոր: PKK-ի հայտարարության մեջ նշվում է, որ այս հարձակման շնորհիվ իրենք առգրավել են մեծ քանակությամբ զինամթերք: Միջազգային ԶԼՄ-ների տեղեկացմամբ` Թուրքիայի զինված […]

Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել

Ադրբեջանում երեկվանից մեկնարկել են հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ: Համաձայն զորավարժության սցենարի` զորքերը բերվելու են «լրիվ» մարտական պատրաստության աստիճանի, կատարվելու են պաշտպանության վարման, հակահարձակման, պայմանական թշնամուն շրջափակելու ու ոչնչացնելու առաջադրանքներ, հայտնում է Tass.ru-ն: Փոխանցվում է, որ զորավարժությունը տևելու է մինչև սեպտեմբերի 13-ը, դրան մասնակցելու է  65 հազար զինծառայող,  700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և […]

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացվել

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած թուրք նախարարի դեմ դատարան բողոք է ներկայացվել: «Gundemkibris.com» լրատվական կայքի համաձայն՝  Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն արած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Եվրամիության հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջային ուղղված քննադատություններին և բողոքներին ավելացել է ևս մեկը, գրում է Ermenihaber.am-ը: Մասնավորապես, Թուրքիայի Իզմիր նահանգում բնակվող Ջոշքուն Քըլըչ անունով մի քաղաքացի նախարարի դեմ դատարան բողոք […]

«Էշի քուռակը էշից առաջա ընկնում … » /վիդեո/

«Մեր զինվորն իրոք պատրաստ է և շատ ժամանակակից պատրաստություն է: Հարցը մենակ զենքի քանակի կամ չափերի մեջ չի»,-օրերս Շուշիում պատասխանելով հայ զինվորի մարտունակությանը առնչվող հարցին ասաց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Գեներալի դիտարկմամբ մեր զինվորը կարող է «տեղը դնել» հակառակորդին.«Էն ոնց են չափերից դուրս եկած մարդկանց չափավորում»,-ասաց գեներալը: Գեներալը համոզված է, որ մեր բանակը պատրաստ […]

Հզոր երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Արցախում ու Հայաստանում

Այսօր առավոտյան հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:49-ին, էպիկենտրոնը Ադրբեջանի Շեքի քաղաքն է, որտեղ զգացվել է 7-8 բալ ուժգնությամբ, հայտնում է  АПА գործակալությունը: Ավերածությունների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք նաեւ, որ երկրաշարժը զգացվել է Արցախում եւ Հայաստանում:

Ադրբեջանցիները խուճապահար փախուստի են դիմել /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկո մինչեւ ուշ գիշեր ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակ են բացել Տավուշի մարզի հայկական գյուղերի ուղղությամբ: Հայկական բանակն անցել է պատժիչ գործողությունների, որը խուճապ է առաջացրել սահմանից այն կողմ գտնվող ադրբեջանցիների շրջանում: Այսօր առավոտյան տեղական լրատվամիջոցները տարածել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փախչում: Տեսանյութը` այստեղ

PKK-ն հարձակումներ է իրականացրել Թուրքիայում. կա 4 զոհ

Գիշերը և վաղ առավոտյան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Թուրքիայի տարբեր շրջաններում զինված հարձակումներ ու պայթյուններ են իրականացրել: Պայթյունների ու հարձակումների հետևանքով կա 4 զոհ և 5 վիրավոր, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` այսօր վաղ առավոտյան Մարդինի Դարգեչիթ գավառում ՔԲԿ-ականների կողմից նախօրոք ականապատված ճանապարհով անցնելու ընթացքում պայթեցվել է մի ոստիկանական մեքենա: Պայթյունի […]

Գեներալ Մանվելը հրավառություն արեց սահմագոտում, որ թուրքի սիրտը մրմռա /վիդեո/

ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ , Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը հաճախ է այցելում ազատագրված տարածքներ: Այս անգամ այցը ավանդական ուխտագնացության շրջանակներում էր: «Ուզում եմ զինվորներին ոգևորեմ, մատաղ եմ արել ու պետք է էտ մատաղից բոլորը ուտեն: Զինվորը պտի միշտ ուրախ լինի, որ լավ կռվի»,-Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը: Դաշկեստանում գտնվող գեներալի տանը զինվորական սպասքով ու […]

Գեներալ Մանվելի ու Բակո Սահակյանի պարը սահմանագծին/վիդեո/

Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի հանրապետության  անկախության օրնէ: Տոնի մասին խոսվեց նաև օրեր առաջ, երբ ուխտագնացության նպատակով Արցախի բոլոր համայքները այցելած գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ հրավառություն կազմակերպեց սահմանագծին: Գեներալի Դաշկեստանի տանը հյուրընկալած ԼՂՀ նախագահը ոգևորված էր իրադարձության հնչեղությամբ, մանավանդ, որ հրավառությունը հայի ոգևորության արգասիքն էր : Գեներալ Մանվելն ու Բակո Սահակյանը հանուն միասնության պարեցին: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված