19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Դավութօղլու-Մերկել հեռախոսազրույց է տեղի ունեցել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ զրուցակիցները խոսել են «Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական կազմակերպության և «Քուդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների մասին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hurriyet»-ը, հղում անելով Գերմանիայի կառավարության փոխխոսնակ  Գեորդ Շթրայթերի հայտարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն Մերկելին […]

Ադրբեջանցիներն արդեն չեն հավատում սեփական երկրի ապատեղեկատվությանը

Երեկվանից որոշ ադրբեջանական թերթեր գրում են սահմանային ծանր կռիվների մասին: Այսօր էլ գրում են՝ իբր հայկական կողմը 5 զոհ է տվել: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այս նյութերի տակ ադրբեջանցիների մեկնաբանություններից արդեն պարզ է դառնում, թե ինչքան է պրիմիտիվ քարոզչությունը զզվեցրել հասարակ մարդկանց: Մարդիկ արդեն չեն հավատում կամ կասկածանքով են մոտենում նմանատիպ լուրերին: Ինչպես ադրբեջանցի […]

Ադրբեջանական բանակն ունի առնվազն մեկ զոհ եւ 8 վիրավոր

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց  ականանետերից եւ տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում […]

Հրադադարի պահպան ռեժիմը կրկին խախտվել է

Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով  հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ։  Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետներից ու տարբեր տիպի նռնականետներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:  ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ […]

Սեյրան Օհանյանի հորդորը Ադրբեջանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ հռետորաբանությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը: «Ես կհորդորեի, որ մեր հակառակորդն այս պահին զերծ մնար տարբեր տիպի անկապ խոսակցություններից: Ասում են` էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի, քարը քարի վրա չթողնողը երևի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն […]

Մավրիկ Ղուկասյանն ազատվել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 24-ին, ստորագրել է հրամանագիր Մավրիկ Ղուկասյանին ԼՂՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։ Նշենք, որ Մավրիկ Ղուկասյանը ժամանակին զբաղեցրել է ԼՂԳ գլխավոր դատախազի պաշտոնը:

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ Բելգիային մեղադրում են «պատմական ճշմարտությունները խեղաթյուրելու», Թուրքիային «անհիմն մեղադրելու» մեջ: Շեշտվում է նաեւ, որ բանաձևը կարող է բացասական ազդել թուրք-բելգիական երկկողմ հարաբերությունների վրա: Հիշեցնենք, որ նախօրեին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը    124 կողմ և 8 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև:  

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու հանձնառությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Էնդրիուն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստան և Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ և նշել, որ դրա շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, հան դիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, […]

Հաչան շունը կծան չի լինում.Էդուարդ Շարմազանով

Երեկ, կայացավ  ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:Նիստի օրակարգը ներկայացնելուց հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց,որ  քննարկել են  սահմանային լարվածությանը առնչվող հարցեր,քանի  որ սահմանի իրավիճակը բոլորին է անհանգստացնում։ «Տեղյակ եք, որ այս օրերին պաշտպանության նախարարն ակտիվ լինում է զորամասերում։ Մեզ համար ցանկացած ապակայունացման փորձ դատապարտելի է, իսկ Ադրբեջանն ապակայունացնում է իրավիճակը։ Մենք բազմիցս նշել ենք, […]

Հայաստանի քաղաքացին Վրաստան է բերել ավելի քան 57 կգ ամֆետամին

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացի Արտակ Խ.-ին, որը այդ երկիր է բերել ավելի քան 57 կգ ամֆետամին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ն: ՀՀ քաղաքացին Վրաստան է մտել իր Toyota Land Cruiser մակնիշի մեքենայով: Ավտոմեքենայի բաքում ոստիկանությունն ավելի քան 96,4 լիտր հեղուկ է հայտնաբերել, որը թմրանյութ է պարունակել, հաղորդում է Sputnik Գռուզիա-ն: Արատակ Խ.-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված