Սիրիային սահմանակից 4 թուրքական շրջաններ անվտանգության հատուկ գոտի են հայտարարվել
Թուրքիայի Քիլիս նահանգի ղեկավարությունը Սիրիային սահմանանակից 4 թուրքական շրջաններ անվտանգության հատուկ գոտի է հայտարարել, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի` Քիլիսի նահանգապետարանի գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ որոշ շրջաններում անվտանգության գոտի հայտարարելու նպատակը Սիրիայի սահմանին անվտանգության ապահովմանն աջակցելն է, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և ունեցվածքի պաշտպանության ապահովումն ու հնարավոր վտանգների չեզոքացնելը:
Նշվում է նաև, որ որոշումը կայացվել է «արգելված ռազմական գոտիների ու անվտանգության գոտիների մասին» թիվ 2565 օրենքի հիման վրա:
Աղբյուրի հաղորդմամբ` անվտանգության գոտու մասին որոշումը ուժի մեջ կլինի հուլիսի 30-ի ժամը 13:00-ից մինչև օգոստոսի 5-ի նույն ժամը:
Աղբյուր` Ermenihaber.am