12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանում կամ Ադրբեջանում կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինքոլն. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքը, Թվիթերի իր էջում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հետաքրքիր օրինակ է բերել` կապված ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հետ:

«Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից հաշտության բերեց` վեր բարձրանալով քաղաքականությունից և նոր էջ բացելով մեր պատմության մեջ: Կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինքոլն Հայաստանում կամ Ադրբեջանում, ով  պատրաստ է բերել խաղաղություն և հաշտություն: Տարածաշրջանի ժողովուրդները պատրա՞ստ են կողք-կողքի ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ»,- գրել է ամերիկացի Ուորլիքը` գրառումը նշելով «Լեռնային Ղարաբաղ հաշտություն», «առաջնորդություն», «Կովկաս» (#NKpeace #leadershipNagorno-#Karabakh #caucasus) հեշթեգերով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ